Արայիկ Հարությունյանը Բաքվում հարցաքննվել է
«Այսօր ես՝ որպես պաշտպան, ներկա եմ եղել Հարությունյանի հարցաքննությանը։ Նրա պաշտպանությունը կիրականացվի Ադրբեջանի օրենսդրությանը և միջազգային կոնվենցիաների պահանջներին համապատասխան»,- ըստ Trend գործակալության՝ ասել է Հարությունյանի փաստաբան Ալով Սաֆարալիևը։ Հիշեցնենք, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին ադրբեջանական հատուկ ծառայություններն առևանգել են Ստեփանակերտից և տեղափոխել են Բաքու։ Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են տարածել Արայիկ Հարությունյանի ձերբակալման պահից։