22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2023

Խոշոր հրդեհ Ջերմուկի խճուղում գնտվող 15 տոննայանոց հեղուկ գազի ռեզերվուարում․ վիրավորներից 2-ի վիճակը ծանր է

Հոկտեմբերի 4-ին` ժամը 23։06-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի հեղուկ գազի լցակայաններից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ հրդեհը բռնկվել […]

Սելի փոխարեն սելվորն է ճռռում․ «Փաստ»

Ընթացիկ համազգային աղետի դրամատիկ պահերից մեկը հաստատվող տեղեկություններն են: Հատկապես՝ հայրենիքի զգացողություն ունեցող և կորստի ահռելիությունը գիտակցողների համար: Հերթական հաստատվող տեղեկությունը՝ ճանաչած ու անծանոթ հայ մարդու զոհվելու մասին լինի, թե, օրինակ՝ հերթական գերեվարման, առևանգման, Արցախը թշնամուն հանձնելու, թե թշնամու կողմից հայկական դարավոր հերթական սրբավայրը պղծելու, կարող է թել կտրող վերջին կաթիլ լինել ցանկացած նորմալ հայ […]

Փաշինյանը որոշել է պատժել Հռոմի ստատուտի քվեարկությանը չմասնակցած ՔՊ 11 պատգամավորին․ «Հրապարակ»

Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է պատժել ՔՊ այն 11 պատգամավորներին, որոնք նախօրեին չեն մասնակցել Հռոմի ստատուտի քվեարկությանը: Թե ինչ պատժի մասին է խոսքը, մեր աղբյուրները չգիտեն՝ վստահեցում են, որ Փաշինյանը դրա բոլոր ձևերին լավ է տիրապետում։ Բանն այն է, որ խորհրդարանական աշխատանքները սկսելուց մեկ օր առաջ ՔՊ ֆրակցիայի նիստում հատուկ հրահանգվել է, որ […]

Ադրբեջանի վերահսկողության ներքո է 15 նույնականացված հայ․ Բեգլարյան

Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության ներքո է 15 նույնականացված հայ։ Այս մասին Տելագրամի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը` վկայակոչելով իր աղբյուրները։ «Ընդհանուր թիվը չի գերազանցի 40-ը, որը ներառում է նաև անհետ կորածների»,-նշել է նա։

Ազատվեք Նիկոլի կամակատարի կամ ստրուկի կարգավիճակից. դույրս եկեք դրա «հետույքից». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Ազատվեք Նիկոլի կամակատարի կամ ստրուկի կարգավիճակից. դույրս եկեք դրա «հետույքից»… Եթե Արշակ Կարապետյանը 2021-ին ասեր,որ Նիկոլն իրեն հեռացրել է ադրբեջանցիների ագրեսիայի դեմ կրակելու հրաման տալու համար, դժվար թե 2021-ի ընտրություններում Նիկոլը 50 տոկոս հավաքեր։ Ինչու՞ եք հիմա խոսում։ Պետք է Արցախը հայաթափվե՞ր, որ նոր խոսեիք։ Ու սա վերաբերում է Նիկոլի հետ […]

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության ազատ արձակմանն աջակցելու խնդրանքներ չի ստացել․ Զախարովա

Ռուսաստանը Ադրբեջանի կողմից ձերբակալված Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության ներկայացուցիչների ազատ արձակման և Հայաստան վերադարձնելու հարցում օգնության խնդրանք չի ստացել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մեզ հետ ոչ ոք չի կապվել։ Պաշտոնական կամ ոչ պաշտոնական հարցումներ չեն եղել», – նշել է նա։

Ռուսաստանը գա՞զը պետք է կտրի, թող անջատի, մեր ժողովուրդն առանց գազի էլ կապրի․ Գագիկ Մելքոնյան

Ռուսաստանն ինչո՞վ է մեզ վախեցնում․ գա՞զը պետք է կտրի, թող անջատի, մեր ժողովուրդն առանց գազի էլ կապրի։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանը։ «Եթե պետք է գազը կտրեն, թող կտրեն, էդ գազն էլ չենք ուզում, մեր ժողովուրդն առանց գազ էլ կապրի։ […]

«ԵՄ-ն է դավաճանել Հայաստանին». Զախարովան՝ Շառլ Միշելին

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում ԵՄ-ին մեղադրել է Հայաստանին դավաճանելու մեջ՝ ասելով. «Այդ ԵՄ-ն է դավաճանել ՀՀ-ին»։ «Շառլ Միշելին հիշեցնեմ, որ հենց ԵՄ-ն է Պրահայում և Բրյուսելում գագաթնաժողով հրավիրել, որտեղ Հայաստանի ղեկավարությունը ԼՂ-ն ճանաչեց Ադրբեջանի մաս, թեև մինչ այդ տրամաբանորեն հակառակն էին պնդում»,- հակադարձել է Զախարովան։ Հիշեցնենք՝ օրերս ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը […]

Ալիևը չի հանդիպի Փաշինյանի հետ իսպանական Գրանադայում

Ֆրանսիան խափանել է Գրանադայում հնգակողմ ձևաչափով նախատեսվող հանդիպումը՝ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի ղեկավարի մասնակցությամբ։ Այն պետք է տեղի ունենար հոկտեմբերի 5-ին։ Ադրբեջանը պնդել է Թուրքիայի մասնակցությունը հանդիպմանը։ Սակայն դա թույլ չտրվեց, և այս հարցում հատկապես նախանձախնդիր էին Ֆրանսիան ու Գերմանիան։ «Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և, վերջապես, Շառլ Միշելի հայտարարությունները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի