23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2023

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցում է 31.000-ը

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մահացածների և վիրավորների թիվը շարունակում է աճել։ Թուրքիայի նախագահականին առընթեր Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության տվյալների համաձայն՝ մահացածների թիվը հասել է 31.643-ի, իսկ վիրավորներինը՝ 80.278-ի։ Երկրաշարժի գոտուց տարհանվել է շուրջ 160 հազար քաղաքացի

ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանի փոխարեն կանցկացվեն Ղրղզստանում

Անխախտ եղբայրություն» զորավարժությունները, որոնք ի սկզբանե նախատեսվում էին անցկացնել Հայաստանում, կանցկացվեն Ղրղզստանում։ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները 2023 թվականին կանցկացվեն Ղրղզստանում», – այս մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։ Նա նշել է, որ զորավարժությունների ընթացքում կմշակվեն հետհակամարտային խնդիրների լուծման եղանակները, ճգնաժամային գոտում իրավիճակի կարգավորման հարցերը, ինչպես նաև խաղաղության […]

Եթե հոր գործած մեղքը կանխվեր, այսօր որդին չէր ընկնի նման պատմության մեջ․ Տեր Եզնիկ քահանա Մարդիրյան․ «Իրավունք»

«Վարորդն իր Hummer մեքենայով փետրվարի 10-ի երեկոյան հայտնվել էր Հանրապետության հրապարակում՝ կառավարության մուտքի դիմաց՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների «կանգ առ» հրահանգին եւ մեքենան վարելով հետիոտնի համար նախատեսված վայրով: Իսկ հետեւանքը եղել է այն, որ վրաերթի է ենթարկվել Պարեկային ծառայության Երեւանի գնդի 2-րդ վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանը, վարորդը դիտավորյալ հարվածել եւ վնասել է նաեւ պարեկային երեք եւ […]

Տոմս ունենալը, դեռ չի նշանակում, որ կթռչես. «Իրավունք»

«ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Flyone Armenia» ավիաընկերությունն իր անտրամաբանական տրամաբանությամբ առաջացրել է ուղեւորներին զայրույթը: Պարզվում է՝ փետրվարի 11-ին Մոսկվա-Երեւան չվերթի ուղեւորները ոչ միայն 1 ժամ 20 րոպե ուշացումով են վայրէջք կատարել, այլ նաեւ ավիաընկերության ներկայացուցիչը ներկա չի եղել ուղեւորներին գրանցման ու ճանապարհման ժամանակ, իսկ նրա փոխարեն՝ ներկայացված է եղել ինչ-որ տոմս վաճառող բրոկերային […]

Լայն փակված բերանով… խիղճը՝ ծակ գրպանից ընկած. «Փաստ»

Մինչ իշխանական ու ընդդիմադիր, առհասարակ՝ «ֆեյսբուքաբնակ» հայրենակիցները, ով ինչպես կարող է, «Համմեր» էին «քշում», փաստաբանները հանդես էին գալիս ասուլիսով, որի առիթը ոչ թե սոսկ աղմկահարույց է, այլև արտառոց: Չնայած փաշինյանական իշխանության «նոր Հայաստանում» արտառոց բնորոշումն էլ արդեն մի տեսակ առօրեականացվել է: Մի պահ պատկերացնենք նույն իրադարձությունը, որ տեղի է ունեցել, օրինակ՝ մի 5-6 տարի առաջ, […]

Պրոցեսը դաշտ է նետվում Արցախում առկա անառողջ ներքաղաքական հարաբերությունների պայմաններում. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խբակցության պատգամավոր, անվտանգային հացերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արցախի նախագահի հրամանագրի համաձայն, նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում ԱԺ-ի կողմից նախագահի ընտրության և դրա առանձնահատկությունների վերաբերյալ: Այն, որ Արցախում ֆորս-մաժորային իրավիճակների համար պետք է նաև օրենսդրական լուծումներ գտնել` պարզից էլ պարզ է` իրավիճակն […]

Ի՞նչ է նախազգուշացնում Մոսկվան․ «Փաստ»

«Օրերս Երևան էր ժամանել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը։ Նա հանդիպել է Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Խովաևը Հայաստանի իշխանություններին փոխանցել է նախազգուշացում, որ Մոսկվայում լրջորեն զայրացած են […]

Ջրային պարեկների ստորաբաժանում կստեղծվի․ «Հրապարակ»

«Ոստիկանությունն օրենսդրական փոփոխությունների նախագիծ է դրել շրջանառության մեջ, որը վերաբերում է «ջրային պարեկների» ընդունելության կարգին, այսինքն՝ ստորաբաժանումը կստեղծվի շուտով։ «Ջրային պարեկները» գործելու են Սեւանա լճում։ Ոստիկանությունը շուտով նաեւ ջրային փոխադրամիջոցներ ձեռք կբերի նորաստեղծ ստորաբաժանման համար»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված