20 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանի փոխարեն կանցկացվեն Ղրղզստանում

Անխախտ եղբայրություն» զորավարժությունները, որոնք ի սկզբանե նախատեսվում էին անցկացնել Հայաստանում, կանցկացվեն Ղրղզստանում։

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները 2023 թվականին կանցկացվեն Ղրղզստանում», – այս մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

Նա նշել է, որ զորավարժությունների ընթացքում կմշակվեն հետհակամարտային խնդիրների լուծման եղանակները, ճգնաժամային գոտում իրավիճակի կարգավորման հարցերը, ինչպես նաև խաղաղության և անվտանգության պահպանման նպատակով ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների կիրառմամբ խաղաղապահ զորավարժությունների անցկացումը։

Անդրադառնալով Հայաստանի՝ իր տարածքում զորավարաժությունները ոչ նպատակահարմար համարելու որոշմանը՝ Սիդորովն ասել է, որ դա ցանկացած պետության իրավունքն է։

Հիշեցնենք՝ հունվարի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացնելը այս իրավիճակում նպատակահամար չէ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ