05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պրոցեսը դաշտ է նետվում Արցախում առկա անառողջ ներքաղաքական հարաբերությունների պայմաններում. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խբակցության պատգամավոր, անվտանգային հացերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Արցախի նախագահի հրամանագրի համաձայն, նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում ԱԺ-ի կողմից նախագահի ընտրության և դրա առանձնահատկությունների վերաբերյալ:

Այն, որ Արցախում ֆորս-մաժորային իրավիճակների համար պետք է նաև օրենսդրական լուծումներ գտնել` պարզից էլ պարզ է` իրավիճակն է թելադրում:
Այս թեման վերջին ժամանակներս պարբերաբար քննարկումների առիթ էր դառնում, ապա սառեցվում:

Իրավիճակի խնդրահարույց հանգամանքն այն է, որ պրոցեսը դաշտ է նետվում Արցախում առկա անառողջ ներքաղաքական հարաբերությունների և փոխվստահության բացակայության պայմաններում:

Նման նախաձեռնությունները պետք է ունենան քաղաքական ամուր կոնսեսուս և ամբողջապես ընկալելի լինեն հասարակության համար:

Վերոնշյալ գործոնների բացակայության պայմաններում գործընթացը դիտվում է ներքաղաքական ինտրիգների, դրսից պարտադրված լինելու և անկանխատեսելի իրավիճակների համատեքստում:

Այսպիսի բարդ ժամանակներում հասարակությանը ներքաղաքական խառնաշփոթով հրամցնելն ավելի վատ ազդեցություն է թողնում արցախցիների վրա, քան բուն շրջափակումն իր բոլոր հնարավոր վտանգավոր հետևանքներով»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ