28 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Տոմս ունենալը, դեռ չի նշանակում, որ կթռչես. «Իրավունք»

«ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Flyone Armenia» ավիաընկերությունն իր անտրամաբանական տրամաբանությամբ առաջացրել է ուղեւորներին զայրույթը: Պարզվում է՝ փետրվարի 11-ին Մոսկվա-Երեւան չվերթի ուղեւորները ոչ միայն 1 ժամ 20 րոպե ուշացումով են վայրէջք կատարել, այլ նաեւ ավիաընկերության ներկայացուցիչը ներկա չի եղել ուղեւորներին գրանցման ու ճանապարհման ժամանակ, իսկ նրա փոխարեն՝ ներկայացված է եղել ինչ-որ տոմս վաճառող բրոկերային ընկերության ներկայացուցիչ:

Ավելին՝ օնլայն գրանցումը չանցած ուղեւորները ստիպված են եղել տոմսի գումարից զատ՝ եւս 3 հազար ռուբլի վճարել՝ գրանցման համար: Ստացվում է, որ տոմս ունենալը, դեռ չի նշանակում, որ կթռնես A-կետից B կետ:

Մինչդեռ էլ.փոստով ուղարկված գրանցումը կարող է կա՛մ տեղ հասած չլինի, կա՛մ ինտերնետի հետ կապված խնդիրներով, պարզապես, հնարավոր չլինի գրանցվել, սակայն սա թերեւս քիչ է հուզում ավիաընկերությանը: Մարդիկ գտել են հեշտ փողեր աշխատելու ճանապարհը»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ