Ադրբեջանն առանց խնդիրների ոչ միայն վերահսկում, այլ ցանկացած պահի Հայաստանից Արցախ մտնող էլեկտրագիծը շարքից հանելու հնարավորություն ունի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ 2022 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի իշխանությունը հանձնում էր Բերձոր քաղաքը, Սուս և Աղավնո գյուղերը, հավաստիացնում էին, որ այդտեղով անցնող կոմունիկացիաները տեղափոխելու են այդ բնակավայրերին զուգահեռ կառուցված նոր երթուղու հատված, որը գտնվում էր ՌԴ խաղաղապահ առաքելության պահպանության գոտում։ Ավելի ուշ հայտարարվեց, […]