22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 19, 2023

Աղոթում ենք առ Ողորմածն Աստված, որ Բարեգութ Տերը երկնքի լուսեղեն օթևաններում հանգստության մեջ ընդունի հոգիները մեր զոհված զավակների. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի կապակցությամբ. «Խոր ցավով տեղեկացանք ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների և երեք վիրավորների մասին։ Մեր ցավակցությունն ու վշտակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հայցում Սուրբ Հոգու մխիթարությունն ու զորակցությունը նրանց վշտացյալ սրտերին։ Աղոթում ենք առ Ողորմածն Աստված, որ Բարեգութ […]

Ցնցված ենք. Ադրբեջանի կողմից հայ երեխաներին հոգեբանական ահաբեկման ենթարկելն ու իրավունքները խախտելը որևէ արդարացում չունի. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից հայ երեխաներին հոգեբանական ահաբեկման ենթարկելն ու իրավունքները խախտելը։ «Ցնցված ենք հունվարի 17-ին Լեռնային Ղարաբաղ վերադարձող, Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով շուրջ 40 օր իրենց ծնողական խնամքից զրկված և ընտանիքներից բաժանված երեխաների նկատմամբ ադրբեջանական կողմի ցուցաբերած անթույլատրելի վերաբերմունքից։ Ինչպես ակնհայտորեն երևում է հենց ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութերում, ահաբեկիչներին հատուկ […]

Հակառակորդը կրակ է բացել Երասխի ուղղությամբ. ՊՆ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել

Հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն:

«Դուք էս ի՞նչ անեծք եք ազգի գլխին… Գնացեք, որ աղետների փուլն ավարտվի». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Աստված հոգիներդ լուսավորի։ 15 լուսավոր տղաներ նիկոլիզմի կառավարման քաոսի ու բարդակի հերթական զոհերը դարձան։ Բարդակն եղել է քովիդի, 44-օրյա պատերազմի, Սուրմալուի ողբերւության, 2022-ի սեպտեմբերյան պատերազմի ժամանակ. հիմա էլ առավոտ արթնանում ու լսում ենք այս աղետի մասին։ Դուք էս ի՞նչ անեծք եք ազգի գլխին։ Գնացեք էլի, ի սեր Աստծո։ […]

«Սա է իշխանությունների ասած «N զորամասը», որտեղ գիշերը ողբերգություն է տեղի ունեցել». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Սա է իշխանությունների ասած «N զորամասը», որտեղ գիշերը ողբերգություն է տեղի ունեցել։ Պատերազմից 2.5 տարի անց ահա այսպիսի «զորամաս»։ Ասում եք՝ Սուրեն Պապիկյանը պետք է հրաժարական տա՞։ Ճիշտ է։ Բայց մի գաղտնի բացեմ՝ դրանք սաղ նիկոլ են։ Սաղ»։  

Հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո, նախնական տվյալներով, հինգ լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ, ենթադրում ենք՝ ոչ դիտավորյալ. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե 2022 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ստորագրել է 14ԳՇ կարգադրությունը «Զինված ուժերի զորամասերում տեղի ունեցած հրդեհների ու դրանց  կանխարգելման մասին» վերնագրով։ «Հստակ հրաման է տվել, թե ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար, ամբողջ տեքստը պետք չի հրապարակել, բայց 7-րդ կետում նշվում է՝ […]

Զորամասում հրդեհը բռնկվել է վառարանը ավտոբենզինով վառելու ընթացքում. միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու համար. Գլխավոր դատախազություն

ՀՀ ՊՆ N զորամասից Վարդենիսի Ռազմական ոստիկանության բաժին 2023 թվականի հունվարի 19-ին ժամը 05:15-ին հեռախոսագիր է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, նշված զորամասի Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված շինության ներսում վառարանը ավտոբենզինով վառելու ընթացքում հրդեհ է բռնկվել: Այս մասին նշված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ Հրդեհի հետևանքով անձնակազմից 15 պարտադիր ժամկետային զինծառայող […]

Պաշտպանության նախարարը պետք է հրաժարական տա, իսկ կորպուսի հրամանատարը` պատասխանատվության ենթարկվի․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ԶՈւ ստորաբաժանումներից մեկում այս գիշեր տեղի ունեցած հրդեհն ու դրա հետևանքները (չեմ բացառվում նաև դիվերսիան) ողբերգություն է: Ընդունեք թե ոչ` այս ամենը Նիկոլի կառավարման պտուղներն են: Մարտունակ և ուժեղ բանակի «մայկա-տռուսիկ»-ը քննադատող Նիկոլի ղեկավարած բանակում` նախկին կահավորված զորամասերի փոխարեն զինվորներին տեղակայում են որտեղ պատահի (այդ թվում նաև լքված […]

Գլխակերների, մահաբերների իշխանությունը

Սրանք իշխանության եկան կամ իշխանությունը զավթեցին մոտ 5 տարի առաջ՝ դագաղ «պարացնելով», ողջ մարդկանց դռների շեմերին սգո պսակներ դնելով և իրենց արածի վրա ուրախանալով, «Նիկոլ, նիկոլ» դմփ-դմփ-հու անելով: Եվ ինչ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխանության եկան, այդ օրվանից Հայաստանում ու Արցախում մահեր ու մահեր են՝ տասնյակներով, հարյուրներով, հազարներով… Նիկոլ Փաշինյանն ու իր զանազան մանկլավիկները, որոնց նախարար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի