ՊՊԾ-ում, ԱԱԾ-ում ու Ներքին գործերի նախարարությունում ատեստավորման ճանապարհով բոլորի աշխատավարձը կբարձրանա մինչև հարյուր տոկոս. ԱԽ քարտուղար
ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին. Ազգային ժողովում մեկնարկել է նախագծի քննարկումը, որը ներկայացնում է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա ասաց, թե այս փոփոխության հրապարակային հանձնառությունը Հայաստանի կառավարությունը վերցրել է 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրերով: «Մենք փորձում ենք այնպիսի համակարգ ստեղծել, որպեսզի կառույցներն իրենց արդյունավետությունը բարձրացնեն: Բազմաթիվ պատճառներ կան, թե ինչու […]