23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2022

Ֆուտբոլի ֆեդերացիայի սկանդալներն անհանգստացնում են իշխանություններին. Ժողովուրդ

Բազմիցս անդրադարձել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ընթացող անառողջ զարգացումներին, քանզի անդադար դիմումներ ենք ստանում բազմաթիվ ֆուտբոլասերներից, որոնք բողոքում են, որ ֆեդերացիայում ոչ միայն բան չի փոխվել, այլեւ այն գնալով նմանվում է փակ ակումբի, որտեղ ամեն բան մութ է թվում: Մեր կողմից հավելենք, որ ՀՖՖ-ն որդեգրել է հարցումներին չպատասխանելու արատավոր պրակտիկա, ինչը հիմքեր է տալիս հրապարակելու […]

ՔՊ-ում ծանր են տանում: Փաշինյանը վերադառնում է նախկինին. Հրապարակ

ՔՊ-ում ծանր են տանում վերջին՝ ապակուսակցական նշանակումները։ Նախ պաշտոնից ազատվեց ՔՊ-ական փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, ապա՝ նշանակվեց նախկինների կադր, անկուսակցական Տիգրան Խաչատրյանը։ Մինչդեռ այդ պաշտոնի վրա աչք ունեին կուսակցության վետերանները՝ Արայիկ Հարությունյանը եւ Ռոմանոս Պետրոսյանը։ Ֆինանսների նախարարի պաշտոնին էլ նշանակվեց անկուսակցական Վահե Հովհաննիսյանը։ ԿԳՄՍ նախարար նշանակվեց ՔՊ-ի հետ կապ չունեցող Ժաննա Անդրեասյանը։ Մինչդեռ անցյալում անգամ սահմանադրորեն […]

Ինչու Ստեփանակերտում հանրահավաքը չկայացավ. Հրապարակ

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն ընդօրինակել է Փաշինյանին՝ լայվ մտնելու, ժողովրդին առաջինը լավ լուրն անձամբ հաղորդելու եւ այլ պոպուլիստական քայլերի հարցում։ Վարդանյանի այս պահվածքը սկսել է նյարդայնացնել ոմանց, նրանք կարծում են, որ սրանով է պայմանավորված այն, որ պետնախարարը հաճախ չհաշվարկված, սխալ հայտարարություններ է անում՝ երբեմն սրելով իրավիճակը։ Դրանցից մեկը, օրինակ, Ռուբեն Վարդանյանի՝ օրեր առաջվա հայտարարությունն էր, […]

Լաչինի միջանցքի լայնությունը միշտ նշվել է․ Փաշինյանը խաբել է․ մաս 160. Ժողովուրդ

2022 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում պարբերաբար անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին՝ հայտարարելով, թե նախկին իշխանությունները, համաձայնելով Մադրիդյան սկզբունքներին, ԼՂ-ն ճանաչել են Ադրբեջանի կազմում: Նա նաեւ իր տարբեր ելույթներում հայտարարել է, որ Մադրիդյան փաստաթղթով նախատեսվող՝ ԼՂ կարգավիճակի մասին հանրաքվեն անորոշ տեղում, ժամկետներում եւ մասնակիցներով պետք է անցկացվեր։ Փաշինյանը պնդում էր նաեւ, թե […]

ՌԴ-ն հիմնավորապես կլուծի Լաչինի միջանցքի հարցը, որպեսզի տարբեր «բնապահպաններ» ելումուտ չանեն դրանով

Լաչինի միջանցքի հարցը պետք է հիմնավորապես լուծվի. օրինակ՝ այնպես, ինչպես Իսրայելում։ Ցանկապատով ամրացնել և անցակետեր տեղադրել, որպեսզի ամեն տեսակ «բնապահպաններ» դրանով ելումուտ չանեն»,- կարծում է ռազմական վերլուծաբան Ալեքսեյ Լեոնկովը։   Սերոբ Օհանյանի «Позиция» հաղորդման շրջանակներում տված հարցազրույցի ընթացքում Լեոնկովը նշել է, որ եթե Ադրբեջանը բանակցությունների փոխարեն շարունակի իր անօրեն քայլերը՝ շրջափակելով Արցախը, ապա միջանցքը պետք […]

ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ

Քիչ առաջ Եվրոպական դատարանը բավարարեց Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառեց Ադրբեջանի նկատմամբ: Մանրամասները կներկայացվեն ավելի ուշ: Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։

Այսօր, երբ հանձնված է Արցախի 75%–ը, գործ է հարուցվում մի պետական գործչի նկատմամբ, ում շնորհիվ ձեռք է բերվել անկախություն. Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Այսօր առավոտյան մամուլից տեղեկացանք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և նրա դուստրերը 2023թ. հունվարի 19-ին հրավիրվել են հակակոռուպցիոն դատարան՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում:   Ժողովրդի աչքերին թոզ փչելու, երկրին սպառնացող իրական խնդիրներից շեղելու համար՝ նոր շինծու քրեական գործերի շարք։   […]

Արցախի ժողովուրդն առերեսվում է մարդասիրական աղետի․ Հուսով ենք, որ միջազգային հանրությունը կձեռնարկի նաև կոնկրետ քայլեր․ Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հարցի քննարկումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դեկտեմբերի 20-ի արտակարգ նիստում։ «Այն, որ նման ազդեցիկ միջազգային կազմակերպության առանցքային մարմինն այդ հարցով արտակարգ նիստ է հրավիրել, արդեն իսկ ցույց է տալիս միջազգային հանրության լուրջ մտահոգվածությունը ստեղծված իրավիճակով, ինչպես նաև Ադրբեջանի ուխտադրուժ քաղաքականության առնչությամբ: Միջազգային հանրության քննադատական դիրքորոշումն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի