21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 23, 2022

Թուրքիան և Ադրբեջանը միավորում են իրենց բանակները. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Թուրքիայի պաշտպանության նախարարը խնդիր է դրել մինչև 2025 թվականը Ադրբեջանի զինված ուժերը հասցնել թուրքականի մակարդակին։ Այսինքն, մինչև 2025թ. ադրբեջանական բանակը պետք է համապատասխանի Թուրքիայի ԶՈւ բոլոր պահանջներին և չափանիշներին։ Իսկ բանակների գլխավոր շտաբները և պաշտպանության նախարարությունները` շարունակական հիմունքներով կանցկացնեն համատեղ կոլեգիաներ (փաստացի` զորքերի միասնական կառավարում)։ «Ադրբեջանի և Թուրքիայի զինված […]

«Փաշինյանն ու իր թիմը 120.000 արցախցու ճակատագիրը դարձրել են գեոպոլիտիկ ռուլետկա». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանը միամիտ չէ. հետևողականորեն իրականացնում է իր թուրքամետ քաղաքականությունը: «Փաշինյանն ու իր խումբը բերվել են իշխանության երկու նպատակով՝ Արցախը տան թուրք-ադրբեջանական տանդեմին և նպաստեն, որ տարածաշրջանից դուրս գա ռուսական ռազմական ներկայությունը: Երկուսն էլ հիմա Նիկոլ Փաշինյանն անում է: Եթե ընդամենը մի քանի շաբաթ առաջ նա […]

Շրջափակված Արցախում հարսանիք է /ֆոտո/

22․12․2022, հենց հիմա Արցախում՝ Ստեփանակերտում, ՀԱՐՍԱՆԻՔ է։ Փակ ճանապարհը և ընդհանրապես ոչինչ չի խանգարելու որ ապրի երկիրս, ազգս շատանա։ Կա՛նք: Պիտի լինե՛նք: Ու դեռ – շատանա՜նք: Շնորհավոր ուժեղ ղարաբաղցիք, դուք սեր եք Aspram Ghalayan Eduard Abrahamyan  Աչքներդ լույս, հարազատներ

Սպիտակ տունը կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

Սպիտակ տան մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի՝ Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Հիքմաթ Հաջիևի հետ հեռախոսազրույցների մասին։ Հաղորդագրությունում նշվում է, որ այս զանգերում նրանք ամփոփել են սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում կայացած իրենց համատեղ հանդիպումից հետո ԵՄ-ի և ԱՄՆ-ի […]

Աննա Վարդապետյանը փոխել է «Մարտի 1»-ի գործով հսկողություն իրականացնող դատախազին. Ժողովուրդ

Թերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Մարտի 1»-ի գործով հսկողություն իրականացնող դատախազին փոխել եւ որպես հսկող դատախազ է նշանակել Հայկ Հովհաննիսյանին: Թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ օգոստոսին «Մարտի 1»-ի գործի վրա հսկողություն իրականացնող դատախազ Ազատ Մարգարյանը ազատվել էր պաշտոնից, նրան փոխարինել էր Կարապետ Համբարձումյանը, սակայն այս տարվա նոյեմբերի 15-ին Աննա Վարդապետյանը նրան տեղափոխել է այլ […]

Ադրբեջանը եվրոպական գազի շուկա է մուտք գործել 44-օրյա պատերազմից անմիջապես հետո. «Լույս» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է գազի եվրոպական շուկայում Ադրբեջանի ներկայումս զբաղեցրած տեղին և դերակատարությանը։ Եվրոպական գազի շուկա Ադրբեջանը մուտք գործեց 44-օրյա պատերազմից անմիջապես հետո՝ 2020թ․ դեկտեմբերին, երբ շահագործման հանձնվեց Հարավային գազային միջանցքի վերջին բաղադրիչը՝ Տրանսանդրիատիկ գազատարը։ 2020թ.-ի դրությամբ Ադրբեջանի բնական գազի հաստատված պաշարները կազմում են շուրջ 2,5 տրլն մ3 կամ համաշխարհային հաստատված պաշարների 1,3%-ը։ 2021թ․-ին 2011-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի