21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 23, 2022

Պարեկներն ի՞նչ են փնտրում մեքենաներում. Հրապարակ

Արամ Խաչատրյան-Փափազյան փողոցների խաչմերուկում պարեկային ծառայության աշխատակիցները ստուգում են բոլոր մեքենաները, մեքենաների բեռնախցիկները, անգամ մեքենայում գտնվող տոպրակները։ Քաղաքացիներից մեկը կես կատակ, կես լուրջ ասաց, որ թուրքերը Լաչինն են փակել, իսկ մեր պարեկներն էլ՝ Խաչատրյան-Փափազյան խաչմերուկը: Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:   

Իշխանությունը նոր-նոր է հասկանում, թե խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ինչ նոր փորձություններ կարող են կախվել մեր երկրի գլխին. Ժողովուրդ

Այդքան չարչրկված խաղաղության պայմանագիրը, կարծես թե, միս ու արյուն ստանալու փուլ է մտել, հայկական կողմը, սակայն, նոր-նոր է հասկանում, թե դրանից հետո ինչ նոր փորձություններ կարող են կախվել մեր երկրի գլխին:  Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ հայտարարեց, թե այն մինչեւ տարեվերջ կարող է ստորագրվել, վարչապետ Փաշինյանն էլ հավելեց, թե հայկական կողմի առաջարկները Բաքվին են […]

Էկոնոմիկայի նախարարության կասկածելի գնումները քրեական գործով անցնող ընկերությունից . Ժողովուրդ

Վահան Քերոբյանի ղեկավարած ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 50 հուշամեդալ է գնել մեկ անձից գնման սկզբունքով եւ Էմիլ Գրիգորյանի անվան Երեւանի ոսկերչական գործարանին վճարել ընդհանուր 1 մլն 882 հազար 500 դրամ: Նշենք, որ այս նույն ընկերության հետ երկու անգամ է պայմանագիր կնքվել. դրանցից մեկով ընկերությանը վճարվել է 970 հազար դրամ, որով գնվել է 20 հատ ոսկեպատ արծաթ […]

Այս գիշեր Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է ականանետ

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում,  Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Վերին Շորժայի  ուղղությամբ  տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարությունից  հայտնում են, որ հակառակորդը կիրառել է նաև ականանետ: Հայկական կողմը կորուստներ չունի: Դեկտեմբերի 23-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:  

Ինչի՞ց է վախենում Արտակ Բեգլարյանը, որ իրական պատասխանատուների անունները չի ասում. Իրավունք

Ար­դեն 12-րդ օրն է, ինչ Ար­ցա­խը շրջա­փակ­ման մեջ է: Հա­յաս­տա­նին կա­պող ար­ցա­խյան մի­ակ կյան­քի ճա­նա­պար­հը ադր­բե­ջա­նա­կան կեղծ «բնա­պահ­պան­նե­րը» շա­րու­նա­կում են փակ պա­հել: Այս մա­սին «Իրա­վուն­քը» զրու­ցել է մե­դի­ա­փոր­ձա­գետ ՏԻԳ­ՐԱՆ ՔՈ­ՉԱ­ՐՅԱ­ՆԻ հետ: — Ակն­հայտ է, որ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կին հա­մա­հունչ չեն այն քայ­լե­րը, ո­րոնք տես­նում ենք այս օ­րե­րին: Ի՞նչ կա­րող է ա­նել Հա­յաս­տա­նը, որ չի ա­նում: — Նախ` Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը պետք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի