03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Փաշինյանն ու իր թիմը 120.000 արցախցու ճակատագիրը դարձրել են գեոպոլիտիկ ռուլետկա». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանը միամիտ չէ. հետևողականորեն իրականացնում է իր թուրքամետ քաղաքականությունը:

«Փաշինյանն ու իր խումբը բերվել են իշխանության երկու նպատակով՝ Արցախը տան թուրք-ադրբեջանական տանդեմին և նպաստեն, որ տարածաշրջանից դուրս գա ռուսական ռազմական ներկայությունը: Երկուսն էլ հիմա Նիկոլ Փաշինյանն անում է: Եթե ընդամենը մի քանի շաբաթ առաջ նա սիրո և հավատարմության խոսքեր էր ասում Վլադիմիր Պուտինին, հավաստիացնում էր, որ Պրահայում ռուսական առաջարկն է պաշտպանել, հիմա, տեսնելով, որ ռուսական շահերի որոշակի թուլացում կա Հարավային Կովկասում՝ կապված ՌԴ-ՆԱՏՕ հակամարտության հետ, փորձում է իրականացնել իր աշխարհաքաղաքական պատվիրատուների գործողությունները: Ես ՌԴ փաստաբանը չեմ, բայց եթե պատերազմից հետո Արցախում մնացել են հայեր, և եթե ՀՀ ինքնիշխան տարածքի մեծ մասը չի գրավվել, դա բացառապես ռուսական ռազմական կոնտինգենտի շնորհքն է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Էդուարդ Շարմազանովն ընդգծեց. «ՀՀ վարչապետի աթոռին բազմած անձը՝ իր շայկայով, թիվ մեկ մեղավորն է և պատասխանատուն: Եթե Ռուսաստանը թերացել է կամ չի թերացել, բա ՀՀ իշխանության անելիքը ո՞րն է: Նա էր, չէ՞, հայտարարում՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», բա ինչո՞ւ իր հպարտ թիմակիցների հետ չի գնում Լաչինի միջանցքը բացելու»:

Նրա խոսքով՝ վերջին 10 օրում իշխանություններն այլևս չեն խոսում խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակի մասին.

«Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանը նույն բանն են անում: Ադրբեջանին պետք է Արցախ՝ առանց հայերի, թուրքին պետք է Հայաստան՝ առանց ազգային իշխանության և ազգային ուժերի, ՆԱՏՕ-ին էլ պետք է տարածաշրջան՝ առանց ռուսական խաղաղապահների և ռուսական կոնտինգենտի, Նիկոլին էլ պետք է այս ամենը՝ իր աթոռը պահելու գնով: Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը կրկնում են նույն թեզերը, ինչ Ադրբեջանը: Այսօր, որ ադրբեջանական խուժանը չի մտել Ստեփանակերտ և ուղիղ ռազմական անվտանգությանը չի սպառնում, դրա խոչընդոտը ռուս խաղաղապահներն են: Բա որ ռուս խաղաղապահներն իրենց պարտականությունները չեն կատարում, ինչո՞ւ ՊԲ-ն կազմալուծեցիր: Փաշինյանն ու իր թիմը 120 հազար արցախցու ճակատագիրը դարձրել են գեոպոլիտիկ ռուլետկա»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ