19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Սպիտակ տունը կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

Սպիտակ տան մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի՝ Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Հիքմաթ Հաջիևի հետ հեռախոսազրույցների մասին։

Հաղորդագրությունում նշվում է, որ այս զանգերում նրանք ամփոփել են սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում կայացած իրենց համատեղ հանդիպումից հետո ԵՄ-ի և ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացվող խաղաղ բանակցություններում ձեռք բերված առաջընթացը:

Բոլորը հաստատել են իրենց հանձնառությունը բանակցություններին՝ նպատակ ունենալով վերջնականացնել խաղաղության համաձայնագիրը։

Սալիվանը հորդորել է երկու կողմերին դիտարկել քայլեր, որոնք կթուլացնեն լարվածությունը և ապագայում կծառայեն որպես բարիդրացիական հարաբերությունների հիմք։ Սալիվանը նշել է ԱՄՆ-ի շարունակական մտահոգությունը Լաչինի միջանցք մուտքի խոչընդոտների և այս իրավիճակի աճող մարդասիրական հետևանքների վերաբերյալ՝ կոչ անելով վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ