22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրքիան և Ադրբեջանը միավորում են իրենց բանակները. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Թուրքիայի պաշտպանության նախարարը խնդիր է դրել մինչև 2025 թվականը Ադրբեջանի զինված ուժերը հասցնել թուրքականի մակարդակին։ Այսինքն, մինչև 2025թ. ադրբեջանական բանակը պետք է համապատասխանի Թուրքիայի ԶՈւ բոլոր պահանջներին և չափանիշներին։ Իսկ բանակների գլխավոր շտաբները և պաշտպանության նախարարությունները` շարունակական հիմունքներով կանցկացնեն համատեղ կոլեգիաներ (փաստացի` զորքերի միասնական կառավարում)։

«Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը դառնում են մեկ օրգանիզմ և կկատարեն երկու պետությունների առջև ծառացած ընդհանուր խնդիրներն ու նպատակները»- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։

Կարծում եմ, որ այս հայտարարությանը պետք է լրջորեն վերաբերվեն Մեծ Մերձավոր Արևելքի բոլոր դերակատարները: Առաջին հերթին իհարկե Ռուսաստանը, Իրանը և Հայաստանը։ Իրավիճակի լրջության մասին ընկալումները Նիկոլի և իր կառավարության մոտ, նման է մտավոր հետամնացների հաստատության ընկալումներին: Ապացույցները` բազմաթիվ են և անզեն աչքով տեսանելի»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ