19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 12, 2022

Նիկոլ, ցեղասպանության կանխարգելման լավագույն գործիքը ոչ թե երկխոսությունն է, այլ դատապարտումը. Շարմազանով

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Նիկոլ, ցեղասպանության կանխարգելման լավագույն գործիքը ոչ թե երկխոսությունն է, այլ դատապարտումը։ Երբ դու հայտարարեցիր Թուրքիայից «դրական ազդակներ» ստանալու մասին, դու ինքդ ճամփա հարթեցիր նոր հնարավոր ցեղասպանությունների համար։   Ակնհայտ է, որ Ադրբեջանի հովանավորը Թուրքիան է։ Իսկ դու ի՞նչ հույսեր ես փայփայում դահիճի հետ երկխոսելուց։ […]

Նիկոլի նման դավաճան` հայը չի ունեցել: Շարունակեք ծառայել թուրքին. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն, ինչ կատարվում է Արցախում (միջանցքը փակ է), ինձ լիարժեք իրավունք է տալիս կրկին ասելու, որ Նիկոլի նման դավաճան` հայը չի ունեցել: Շարունակեք ծառայել թուրքին»:

Ով է գնդակահարել հայ ռազմագերիներին և ինչպե՚ս դա կանդրադառնա Երևանի և Բաքվի միջև բանակցությունների վրա. BBC-ի հետաքննությունը

Հայաստանի դեմ 2022 թվականի սեպտեմբերին կայացած ադրբեջանական ագրեսիայի ժամանակ ադրբեջանցի զինվորականները գնդակահարել են 8 (որոշ տեղեկություններով՝ 9) անզեն հայ զինվորի։ Միջադեպն ուսումնասիրել են BBC-ի, Bellingcat հետաքննական խմբի և Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան խմբի լրագրողները։ BBC-ն ուսումնասիրել է նաև, թե ինչպես տեղի ունեցածը կանդրադառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների վրա։ «Արևածագի շողերով լուսավորված […]

Ադրբեջանցիները հիմա պայքարում են ոչ թե հայերի, այլ ռուս խաղաղապահների դեմ. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կարևոր մի հանգամանք կա Շուշի-Ստեփանակերտ ճանապարհին ադրբեջանցիների կողմից բեմադրված այս էժան շոուի մեջ։ Նրանք հիմա պայքարում են ոչ թե հայերի, այլ ռուս խաղաղապահների դեմ։ Ամեն ինչ անում են, որպեսզի վերջիններիս նյարդերը տեղի տան և ինչ-որ բախում հրահրվի։ Դրանից հետո պաշտոնական Բաքուն կսկսի բողոքել ռուս խաղաղապահների վարքագծից և օրակարգ […]

Ադրբեջանցիներն արդեն վրան են տեղադրել Հայաստանն Արցախին կապող ճանապարհին՝ Շուշիի հարակից հատվածում․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանցիներն արդեն վրան են տեղադրել Հայաստանն Արցախին կապող ճանապարհին՝ Շուշիի հարակից հատվածում։ Դեռ պարզ չէ, թե ըստ այս սցենարի, դեռ էլ ինչ իրադարձություններ են սպասվում, սակայն ակնհայտ են, որ ադրբեջանական սադրանքները նոր փուլ են մտել՝ շատ ավելի մեծ վտանգավորություն պարունակող»։

Առարկայական է դառնում մտավախությունը, որ Ադրբեջանը ԼՂ-ում ցեղասպանություն է նախապատրաստում. Փաշինյան

Ցեղասապանություն երևույթը սկսել ենք դիտարկել ոչ միայն որպես պատմական երևույթ, այլև մի վտանգ և սպառնալիք, որ այսօր էլ գոյություն ունի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա իր ելույթում մասնավորապես, ասաց. «Արդեն 4-րդ անգամն է, որ Հայաստանը հյուրընկալում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» […]

Վահրամ Դումանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց ԿԳՄՍՆ մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը՝ հավելելով, որ նախարարը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, բայց վարչապետի որոշում դեռևս չկա:

Ոչ մի խոսք Թուրքիայի ժխտողականությունից: Ուրացողներ. Շարմազանով

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ոչ մի խոսք Թուրքիայի ժխտողականությունից ու թուրքական ժխտողականության դեմ պայքարից։   Հուդայի 30 արծաթ եմ ասել է… Ուրացողներ»։

Ադրբեջանցիները կրկին փակել են Լաչինի միջանցքը

Այսօր քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։ ⚠️ Որպես «բնապահպաններ» դիրքավորվող ադրբեջանական հատուկ ծառայությունների սադրիչներն արդեն վրաններ են տեղադրում Լաչինի միջանցքում՝ դեպքերը «լուսաբանելու» եկած իբրև թե լրագրողների հետ սադրելով ռուս խաղաղապահներին։ ? Միևնույն ժամանակ, Արցախի պաշտպանությունից ու անվտանգությունից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի