10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2022

««Տուն պահող» մանր ու մեծ չինովնիկներ, նայե՜ք քարտեզը, նայե՜ք մեծացող Եռաբլուրին ու ամեն պահ հիշե՜ք՝ քարտեզի ու Եռաբլուրի համար նեռի հետ համապարտ պատասխան եք տալու»

Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Օրեր առաջ Վարանդայում զորամասի բացման առիթով Ալիևը ցույց տվեց Ադրբեջանի նոր քարտեզը՝ Մեղրիի միջանցքով… Խոսքս ուղղում եմ բոլոր «տուն պահող» մանր ու մեծ չինովնիկներին, ովքեր առնվազն 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո շարունակեցին օգնել նեռին մնալ իշխանության. նայե՜ք քարտեզը, նայե՜ք մեծացող Եռաբլուրին ու ամեն պահ հիշե՜ք՝ քարտեզի ու Եռաբլուրի […]

Պեմզաշենում կատարված սպանությունների գործով ակնկալվում է քաղաքացիների աջակցությունն ու խոստացվում դրամական պարգև

Նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում առանձնապես ծանր հանցագործություն էր կատարվել։ Ժամը 12.28-ին Արթիկի հրշեջ-փրկարարական ծառայությունից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Պեմզաշենի դպրոցի դիմացի տան դուռը փակ է: Հրշեջ-փրկարարները բացել էին դուռը։ Տան ննջասենյակում հայտնաբերվել էին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր և 8-ամյա որդու դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով։ Դեպքի վայր մեկնեցին իրավապահ մի շարք կառույցների […]

Ալիևն իր վերջին ելույթում կոպտորեն խախտեց Սոչիում ամրագրված պայմանագիրը. Փաշինյան

Նախագահ Ալիևն իր վերջին ելույթում կոպտորեն խախտեց Սոչիի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից զերծ մնալու մասին պայմանագիրը, «Թվիթերում» այս մասին գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Տարօրինակ կերպով նա մեղադրում է Հայաստանին փոխհամաձայնեցված հայտարարությունները խախտելու մեջ», – գրել է վարչապետը։

Որ երկրներն են շնորհավորել Ադրբեջանին՝ նոյեմբերի 9-ի «հաղթանակի օրվա համար»

Ադրբեջանին երեկ՝ նոյեմբերի 9-ին «հաղթանակի» օրվա համար շնորհավորել են հետևյալ երկրները՝ Թուրքիա Թուրքմենստան Ղազախստան Ուզբեկստան Բելառուս Պակիստան Իրան Ալժիր Հունգարիա Մեծ Բրիտանիա Իտալիա Իսրայել Ուկրաինա․ «Թող բարձրյալը հանգստություն շնորհի բոլոր շեհիդներին»,- ըստ APA-ի` ասվում է Իրանի դեսպանատան շնորհավորանքում: «Շնորհավոր Հաղթանակի օրը, Ադրբեջան: Ամբողջ տարածաշրջանին մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում, ապագայի լիարժեք հույսեր»,- ասվում է Իսրայելի դեսպանատան […]

Հնդկաստանը 155 մլն դոլարի հաուբիցներ կմատակարարի Հայաստանին. Business Standard

Հնդկաստանի Պունա արդյունաբերական կենտրոնում հաստատված Bharat Forge Limited ընկերությունը հայտնել է, որ շահել է 155,50 մլն դոլար արժողությամբ արտահանման պատվերն իր 155 մմ հաուբիցների մատակարարման համար: Մատակարարումը պետք է իրականացվի երեք տարում, գրում է thehindu.com-ը։ Ընկերությունն այս մասին ծանուցմամբ հայտնել է Բոմբեյի ֆոնդային բորսային՝ մանրամասնելով, որ պատվերը ստացել է Kalyani Strategic Systems Ltd մասնավոր ընկերությունը, […]

Կոնդեցի տիկին Նաիրան անակնկալի է բերել Ավինյանին. Ժողովուրդ

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ դեռևս հոկտեմբերի 8-ին Աջափնյակի բնակիչների հետ ունեցած հանդիպումն այդքան էլ հարթ չի անցել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ավինյանին անակնկալի է բերել հանգամանքը, որ, ի թիվս աջափնյակցիների, իր հետ հանդիպման է գնացել նաև Կոնդի մի բնակչուհի, որ կոնկրետ պատասխաններ ստանալու ակնկալիքով բավականին սուր հարցեր է ուղղել նախկին փոխվարչապետին: Թերթը տեղեկացավ, որ կոնդեցի […]

Տեղաց առաջին ձյունը /Տեսանյութ/

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Մարտունի և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հանրապետության լեռնային առանձին շրջաններում տեղաց առաջին ձյունը։ Գավառ 11․11․2022 […]

Առայժմ շանտաժի են ենթարկում Հայկոյին. Հրապարակ

«Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարումից հետո Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ սկսեց քաղաքապետարանում, որոնք ընդգրկում էին 2018-2022 թվականները։ ՊՎԾ-ն հայտարարեց, որ հայտնաբերվել են 8.5 մլրդ դրամի խախտումներ։ Առանձին խախտումներով 5 նյութ ուղարկվել է Գլխավոր դատախազություն, որոնց հիման վրա արդեն հարուցվել է 3 քրեական գործ: Սա նախկին քաղաքապետի դեմ որպես արշավ որակվեց, քանի որ հենց նրա […]

Ի՞նչն է այդքան վրդովվեցրել Խաչատուր Սուքիասյանին. Մոռացել են, թե ինչպես են կուտակել իրենց հարստությունը. 168 Ժամ

Վերջին օրերին ՔՊ պատգամավոր, իշխանությունների երբեմնի սիրելի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանն ակնհայտորեն լարված է ու ագրեսիվ։ Տպավորություն է, որ իշխանությունների հետ նրա նախկին ջերմ հարաբերությունները ճաքեր են տալիս։ Բոլորի համար անսպասելի, հանկարծ սկսեց անթաքույց քննադատել այն տնտեսական ձեռքբերումները, որոնցով կառավարությունն ու Նիկոլ Փաշինյանն այդքան հպարտանում են։ Խորհրդարանում պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ նա պարզապես սառը ջուր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի