12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Առայժմ շանտաժի են ենթարկում Հայկոյին. Հրապարակ

«Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարումից հետո Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ սկսեց քաղաքապետարանում, որոնք ընդգրկում էին 2018-2022 թվականները։ ՊՎԾ-ն հայտարարեց, որ հայտնաբերվել են 8.5 մլրդ դրամի խախտումներ։ Առանձին խախտումներով 5 նյութ ուղարկվել է Գլխավոր դատախազություն, որոնց հիման վրա արդեն հարուցվել է 3 քրեական գործ:

Սա նախկին քաղաքապետի դեմ որպես արշավ որակվեց, քանի որ հենց նրա կառավարման շրջանն էր ընկած ուսումնասիրությունների հիմքում։ Սակայն իշխանության՝ Հայկ Մարությանի դեմ արշավը կարծես դուրս չի գալիս վախեցնելու, շանտաժի տիրույթից, համենայնդեպս, առայսօր որեւէ ինֆորմացիա չկա նրան կամ նրա մերձավորներին հարցաքննության հրավիրելու մասին:

Որոշ տեղեկություններով, իշխանությունները չեն կողմնորոշվում՝ ընթացք տա՞լ այս քրեական գործին, թե՞ ոչ: Բանն այն է, որ իշխանական շրջանակներում կարծում են, որ Հայկ Մարությանը ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանին, քաղաքի ընտրությունների ժամանակ, կարող է լուրջ մրցակցություն ապահովել, իսկ հայկական իրականությունում մարդիկ սիրում են զոհի կերպարը, ուստի, եթե իշխանությունը հետապնդումներ սկսի Մարությանի նկատմամբ, առավել եւս՝ ձերբակալի, ապա մտահոգություններ կան, որ նրա ռեյտինգը շեշտակիորեն կբարձրանա, եւ կկրկնվի Գորիսի «Առուշ Առուշանյան» օպերացիան, երբ հալածյալ թեկնածուն բերդից հաղթեց իշխանության թեկնածուին:

Որքան էլ որ վարչական ռեսուրսներ ծախսվեն: Սակայն կարծիք կա նաեւ, որ Մարությանի ռեյտինգի մասին լուրերը խիստ ուռճացված են, մանավանդ՝ նրա մոնոներկայացման ակնհայտ տապալման ֆոնին: Նաեւ պարզ չէ, թե ինչ քաղաքական ուժի հետ է մասնակցելու Հայկոն առաջիկա ընտրություններին, եւ ով է լինելու նրա էլեկտորատը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ