23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2022

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է. ՊՆ

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ն: Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Մենք չենք պատկերացնում Ռուսաստանն առանց Հայաստանի, Հայաստանն՝ առանց Ռուսաստանի. ՌԴ Պետդումայի պատգամավոր

Երևանում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարծաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը։ Քննարկվել են տարածաշրջանային իրադրության վերաբերյալ հարցեր։ «Հյուրերին ներկայացվել է Հայաստանի ինքիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տիրող իրավիճակը և Հայաստանի անվտանգային խնդիրները։ Մանրամասն տեղեկություններ են տրամադրվել Ադրբեջանի […]

Նոր մանրամասներ Պեմզաշենի սպանության դեպքից. դիերի ձեռքեր և ոտքերը հետնամասում թելով կապված են եղել

2022 թվականի նոյեմբերի 9-ին, ժամը 12:28-ին, Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչների՝ դռան թակոցներին և հեռախոսազանգերին չարձագանքելու վերաբերյալ հաղորդում է ստացվել Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատում: Մեկնած օպերատիվ խումբը Պեմզաշեն գյուղի N տան ննջասենյակում հայտնաբերել է նույն հասցեի բնակիչներ՝ 1991 թվականին ծնված Զ.Մ.-ի և նրա երեխաների՝ 2010 թվականին ծնված Կ.Մ.-ի ու 2014 թվականին ծնված Ս.Մ.-ի դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով: […]

Դու ուժեղ չես, տակա՛նք…Ծնկելու ես, գուցե ուշ, բայց ոչ ուշացած. Անահիտ Մութաֆյան

«Ինչպես 2 տարի առաջ այսօրը, էլի չեմ կարողանում քնել։ Դժոխային գիշեր էր, Երեւանի կենտրոնում խելագարված մարդիկ, վազում էին իրար հարվածելով, չիմանալով ո՞ւր վազում էին, տղամարդկանց հայհոյանքներ, որդեկորուստ մայրերի, այրիացած կանանց, հորից զրկված աղջիկների անեծքներ ու Հանրապետության հրապարակի մեջ շրջող սպիտակ մեքենա, որի միջից զգուշացնում էին. «Եթե Արցախում մարդ ունեք հասեք, փրկեք սպանում են», 43 օրվա […]

Բերդի համայնքապետ ընտրվեց «Զորավոր համայնք» դաշինքի թեկնածու Աստղիկ Հակոբյանը

Բերդ համայնքի ղեկավար ընտրվեց սեպտեմբերի 25–ին ՏԻՄ ընտրություններում հաղթած «Զորավոր համայնք» դաշինքի համայնքապետի թեկնածու Աստղիկ Հակոբյանը, որը ընտրական ցուցակի երրորդ համարն էր։ Համայնքապետի պաշտոնում առաջադրվել էր երեք թեկնածու՝ «Արժանապատիվ սերունդ» դաշինքից՝ Արթուր Սաֆարյանը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ Վահրամ Սուքիասյանը եւ «Զորավոր համայնք» դաշինքից՝ Աստղիկ Հակոբյանը։ Քվեարկության արդյունքում Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվեց Աստղիկ Հակոբյանը։ Նա […]

Ձերբակալվել է Հարություն Մանուչարյանը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս պահին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ Բերդ քաղաքում ենք, ուր կայանալու է նորընտիր ավագանու անդրանիկ նիստը: Հայաստանում օկուպացիոն ռեժիմը, չհամակերպվելով Բերդում իր պարտության հետ, այսօր հերթական դիվերսիոն «ներթափացումն» է արել սահմանամերձ Տավուշ ու ձերբակալել են համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին, որ ընկճեն […]

Եթե որևէ մեկը մտածում է, թե խաղաղության օրակարգը ՀՀ կամ ԼՂ հայության «խաղաղ ոչնչացումն» է, չարաչար սխալվում է. Փաշինյանի ելույթը՝ Կառավարության նիստում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է Նիկոլ Փաշինյանը: ՆաԿառավարության նիստում հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, սիրելի հայրենակիցներ. Երկու օր առաջ՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք […]

Ալիևը ոչ միայն սպառնում է, այլև նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն. ՀՀ վարչապետ

Ալիևը ոչ միայն սպառնում է, այլև նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մտադրությունը, ըստ նրա, արտահայտված է նաև ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման ժամկետների մասին Ադրբեջանի նախագահի մեկնաբանություններում, որոնք կոպտորեն խախտում են եռակողմ ֆորմատով ընդունված հայտարարություններից առնվազն երեքը։ «Ադրբեջանի նախագահն ինքն է ընդունել խաղաղապահների անկյունաքարային ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված