21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դու ուժեղ չես, տակա՛նք…Ծնկելու ես, գուցե ուշ, բայց ոչ ուշացած. Անահիտ Մութաֆյան

«Ինչպես 2 տարի առաջ այսօրը, էլի չեմ կարողանում քնել։ Դժոխային գիշեր էր, Երեւանի կենտրոնում խելագարված մարդիկ, վազում էին իրար հարվածելով, չիմանալով ո՞ւր վազում էին, տղամարդկանց հայհոյանքներ, որդեկորուստ մայրերի, այրիացած կանանց, հորից զրկված աղջիկների անեծքներ ու Հանրապետության հրապարակի մեջ շրջող սպիտակ մեքենա, որի միջից զգուշացնում էին. «Եթե Արցախում մարդ ունեք հասեք, փրկեք սպանում են», 43 օրվա ընթացքում այդքան թեւաթափ չէի եղել որքան այդ օրը։ Զանգերս անպատասխան էին, ես որբացած, Արցախս գլխատված, տղերքս չկային։ Առավոտյան պաշտոնական հաղորդագրություն. «Վարչապետի կեցավայրից գողացել են ժամացույց եւ օծանելիք»։ Ինձնից գողացար հայրենիք, ընկերներ, սեր, գողացար հաղթող սերնդի հպարտություն, գողացար երազ ու կենսակերպ։ Մեզնից գողացար կյանք ու բացվող արշալույսներ… Բայց դու դեռ կաս, չէ դու ուժեղ չես, մեր թուլությունն է քո ուժեղությունը, դու ուժեղ չես, տակա՛նք… Ծնկելու ես, գուցե ուշ, բայց ոչ ուշացած…», – գրել է դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ