Նիկոլը դեռ սուտ չէր ասել, սակայն երեկ «դիշովի» հայտարարություն արեց․ Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԵՄ մոնիտորինգային առաքելության մասին Նիկոլը դեռ սուտ չէր ասել, սակայն երեկ «դիշովի» հայտարարություն արեց. դիտորդները հրադադարի պահպանման մեխանիզմներ չեն իրականացնում, նրանց առաքելությունն ավելի խորն է: Իրականում ԵՄ պաշտոնական կայքում բառացի նշված է՝ ԵՄ մոնիտորինգային առաքելությունը պետք է իրականացնի 2 կարևորագույն ֆունկցիա, որոնցից առաջինը հրադադարի պահպանման մեխանիզմների մշտադիտարկումն է։ […]