22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2022

«Հերթական անգամ Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը և չի վերադարձրել գերեվարված 17 հայ ռազմագերիներին»․ Արմեն Գրիգորյան

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած իմ և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ եռակողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև սեպտեմբերի 30-ը Ադրբեջանն ազատ է արձակելու սեպտեմբերին գերեվարված 17 հայ ռազմագերիներին: […]

Հայաստանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին․ ի՞նչ պետք է անել. Անդրանիկ Թևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է. Հայաստանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին․ ի՞նչ պետք է անել Զոհերին ու ավերածություններին Նիկոլ Փաշինյանի ընտելացրած հանրությունն, այդուհանդերձ, շոկի մեջ հայտնվեց գերիների գնդակահարության կադրերից։ Ադրբեջանցիներն այդ կադրերը համացանցում տեղադրել էին ոչ միայն հոգեբանական ճնման նպատակով։ Կադրերի հայտնվելու պահը հուշում է, որ դա արվել է Հայաստանի համար «կազուս բելլի»՝ պատերազմի պատճառ […]

Ստորագրե՞լ, թե՞ չստորագրել. սա չէ´ խնդիրը․ Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրում է. «Խնդիր 1 Մեր հասարակությունն առ այս պահը լավ չի պատկերացնում իրավիճակի ծայրահեղ լրջությունը։ Սա ընդդիմության, մեր բոլորի սուր խնդիրն է. չկա կոորդինացված աշխատանք։ Սա խնդիր է, որը պետք է արագ ու գրագետ լուծել։ Խնդիր 2 Հարցը խաղաղության կամ այլ պայմանագրեր ստորագրել-չստորագրելու մեջ չէ։ Սխալ է […]

Մենք գործ ունենք վայրենիների հետ․ Զոհրաբ Մնացականյան

Ադրբեջանցի ագրեսորների կողմից հայ զինծառայողների գնդակահարության ահասարսուռ կադրերը հարված են ԱՄՆ-ի ու ԵՄ-ի` խաղաղության հասնելու ջանքերին: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: «Ադրբեջանցի ագրեսորների կողմից հայ զինծառայողների գնդակահարության ահասարսուռ կադրերը հարված են ԱՄՆ-ի ու ԵՄ-ի` խաղաղության հասնելու ջանքերին: Մենք գործ ունենք վայրենիների հետ: Ոչ մի առաջխաղացում չի կարելի […]

«Որտեղ կա հավատք, այնտեղ կա ուժ և որտեղ կա անհավատություն՝ այնտեղ թուլություն»

Աստվածային մեծագույն պարգևներից է հավատը, որ Արարիչը շնորհել է իր բոլոր արարածներին: Հավատքը հանդիպումն է Աստծուն, և յուրաքանչյուրն այդ հանդիպումը յուրովի է վերապրում: Եթե մեկը սրտաբուխ, առանց ապացույցների հավատում է, ապա մյուսը մտածում է, վերլուծում, համեմատում փաստերը և այն եզրակացության գալիս, որ Աստված կա, և այդ վստահությունը փոխանցվում է սրտին: Գերմանացի ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը գրել […]

Հայ գերիներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները «Կոմանդո» ջոկատի զինվորականներն են. «Թաթոյան» հիմնադրամ

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ուսումնասիրությամբ` նախնական վեր են հանվել տվյալներ, որ հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդո» («Komando») ջոկատի զինվորականներն են։ Սա նաև բխում է տելեգրամյան ալիքների տվյալներից: Այս մասին հայտնում են «Թաթոյան» հիմնադրամից: «Հայաստանի դեմ 2022թ. սեպտեմբերի 13-15-ն Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ռազմական գործողություններին այդ ջոկատի ակտիվ ներգրավվածությունը […]

Մինչև ադրբեջանը Հայաստանի կողմից լուրջ հակահարված չստանա չի կանգնելու․ Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը գրում է. «Վերջին ռազմական բախման ժամանակ գերի ընկած զինաթափված հայ մարտիկներին «խաղաղասեր» ադրբեջանցիների կողմից պառկած վիճակում գնդակահարելն ամբողջությամբ տեղավորվում է այս իշխանության քարոզած խաղաղության իրական օրակարգում: Հայի արյուն ունեցող իշխանավորը ո՞նց կարող է չնկատել թշնամու ագահությունը, վայրենությունը և իրական նպատակը: Ո՞նց կարելի էր ականապատված տարածքների քարտեզները տալ թշնամուն, ո՞նց […]

2 բուշալտ վրեն քցած, արդուզարդը ձեռին կապած, ֆենած մազերով ու ցելաֆանը վրեն մատրասի վրա պառկած. Արամ Գևորգյան

«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2 բուշալտ վրեն քցած, արդուզարդը ձեռին կապած, ֆենած մազերով ու ցելաֆանը վրեն մատրասի վրա պառկած առաջին նկարի պրիմատը լալահառաչ գրառում ա արել ու ասում ա, որ իրանք պատերազմի օրերին գնացել ու կանգնել էին հայ զինվորի կողքին, դրա համար իրանց էս 2 տարի ա հալածում են։ […]

Բուլղարիայում հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել` Ադրբեջանի նախագահի այցն ընդառաջ

Բուլղարիայում  հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այցին ընդառաջ: Ակցիայի մասնակիցները պաստառներով երթ են անցկացրել եւ վանկարկում` «Ալիեւը ագրեսոր է»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի