22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2022

ՀՀ Առաջին նախագահի արձագանքը

Արձագանքը վերաբերում է ՀՀ վարչապետի անձնական/ընտանեկան լրատվամիջոցի այսօրվա հրապարակմանը, որն, ըստ էության, մերժողական պատասխան է ընդդիմության և իշխանության միջև երկխոսություն սկսելու առաջարկին: Նախագահը գնահատում է այդ հրապարակումը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների ակնկալվող կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի պահանջների բացահայտման համար: Դա, ըստ էության, ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի տեքստի ադրբեջանական նախագիծը, որի մանրամասներին, ինչպես նշվել […]

«Ընկերս, որը պետք է մի քանի օրով Հայաստան գա, ասաց, որ 500 եվրոյից պակաս գիշերակացով հյուրանոց չի կարողանում գտնել». Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը համաձայն է զբոսաշրջիկների այն դժգոհությունների հետ, որ Հայաստանում անշարժ գույքի գներն անցել են Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի գներից։ «Կարծում եմ՝ անցել էլ են, հենց նոր իմ ընկերը, որը պետք է մի քանի օրով Հայաստան գա, ասաց, որ 500 եվրոյից պակաս գիշերակացով հյուրանոց չի կարողանում գտնել։ Երբ ես խոսում եմ թափուր աշխատատեղերի […]

«Այդ հանգամանքները հուշում են, որ մենք գործ ունենք ոչ թե Հավաստի Աղբյուրի հետ, այլ՝ Մեխի Գլխի»․ Լևոն Զուրաբյանը հակադարձում է

Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Հայկական ժամանակ» թերթը հրապարակել է ոմն Հավաստի Աղբյուրի (հեղինակը հենց այդպես է ստորագրել հոդվածը) տեղեկություններն այն մասին, թե որոնք են Ադրբեջանի պայմանները Հայաստանի հետ խաղաղությունը կնքելու համար. «1. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում: 2. ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով: 3. Միջանցք Հայաստանի […]

Թե բա ԴԵՄՈՔՐԸՍԻ… Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը գրում է. Թե բա ԴԵՄՈՔՐԸՍԻ… «Գենդերային ազատությունը» կամ ինչպես քողարկում են այդ սատանական երևույթը Եվրոպայում «գենդերային ազատագրումը»(gender liberation) հայ մշակույթում կոչվում է շատ պարզ՝ այլասերվածություն։ Այսպես կոչված դեմոկրատական արժեքներ կրողները, որոնք իրականում մանկապիղծ անբարոյականներ են, շատ մոտ ապագայում խեղդվելու են և ոչնչանալու իրենց իսկ ծնած թունավոր պտուղներով և «արժեքներով»: Համոզված եմ, որ Քրիստոնյա […]

«Ասում են՝ եթե չհամաձայնենք, նորից պատերազմ կսկսեն։ Թո՛ղ համարձակվեն»․ Վազգեն Մանուկյան

Վազգեն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թղթե՞ շերեփ, թե՞ երկաթե․․․ Երեկ ոչ միայն մենք, նաև ողջ աշխարհն ականատես եղավ ադրբեջանցիների հերթական վայրագությանը հայ գերիների նկատմամբ։ Այժմ պահանջում են այդ տեսանյութի հանցակիցներին պատժել` որպես ռազմական հանցագործներ։ Եկեք խոստովանենք, որ դա ինքնախաբեություն է։ Խնդիրը միայն այդ խումբը չէ։ Դա ադրբեջանական պետական քաղաքականություն է։ Ադրբեջանի ողջ ժողովուրդն […]

Ադրբեջանը հաստատել է, որ իր մոտ պահվում է 17 ռազմագերի. ՄԻԵԴ

Ադրբեջանը հաստատել է, որ Հայաստանի դեմ սեպտեմբերի 13-ին իրականացրած ագրեսիայի հետևանքով իր մոտ պահվում է 17 ռազմագերի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ Դիանա Քարազյանն՝ ընդգծելով, որ ՄԻԵԴ–ն Ադրբեջանից մանրամասներ է պահանջել գերիների վերաբերյալ, բայց Ադրբեջանը, ինչպես միշտ, ընդհանուր տեղեկություն է տվել: «Այս պահի դրությամբ գրասենյակն իր աշխատանքները […]

Ադրբեջանը Հայաստանից ունի 5 հիմնական պահանջ․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ»-ը, հղում անելով սեփական աղբյուրներին՝ գրում է, որ Ադրբեջանը Հայաստանից ունի 5 հիմնական պահանջ։ Լրատվամիջոցը նշում է, որ միջազգային և տարածաշրջանի լարվածության պայմաններում հաճախ իսկապես դժվար է գույքագրել Հայաստանից Ադրբեջանի կոնկրետ պահանջները: Ըստ հրապարակման՝ եթե գնանք գույքագրման ճանապարհով, կարող ենք ասել, որ Ադրբեջանը Հայաստանից ունի 5 հիմնական պահանջ։ Ըստ լրատվամիջոցի հրապարակման՝ դրանք հետևյալն են. […]

Դեռ կա ժամանակ կանխելու նոր զանգվածային ցեղաապանությունները և լիարժեք հայաթափումը. Վարուժան Գեղամյան

Հավանաբար տեսել եք հայերի հանդեպ թուրքերի իրականացրած հերթական ցեղասպանության նոր դրվագները. չեմ տարածում, որ չտեսնեք, թե մեզ` հայերին ոնց են ուղիղ եթերում գլխատում «21-րդ դարի միջազգային ստանդարտներին համապատասխան»: Սրան զուգահեռ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը հենց հիմա այդ ցեղասպանությունն իրականացրածների հետ բանակցության սեղանին, որով Ադրբեջանի նոր ցեղասպանությանն են հանձնելու Արցախի հայերին, իսկ ՀՀ-ն զրկելու են պաշտպանվելու հնաուավորությունից: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի