23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ընկերս, որը պետք է մի քանի օրով Հայաստան գա, ասաց, որ 500 եվրոյից պակաս գիշերակացով հյուրանոց չի կարողանում գտնել». Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը համաձայն է զբոսաշրջիկների այն դժգոհությունների հետ, որ Հայաստանում անշարժ գույքի գներն անցել են Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի գներից։

«Կարծում եմ՝ անցել էլ են, հենց նոր իմ ընկերը, որը պետք է մի քանի օրով Հայաստան գա, ասաց, որ 500 եվրոյից պակաս գիշերակացով հյուրանոց չի կարողանում գտնել։

Երբ ես խոսում եմ թափուր աշխատատեղերի մասին, դա, իհարկե, մեծ կապ ունի, որ առաջվա նման հարմար գներով հնարավոր չէ բնակարաններ վարձել։ Մենք հիմա մեծ աշխատանք ենք տանում, որպեսզի կարողանանք նոր, ավելի ցածր վարձավճարներով բնակարաններ կամ սենյակներ մտցնենք շուկա։ Կարող եմ ասել, որ տարվա սկզբին մի քանի հազար, այսպես ասենք՝ մոտ 7 հազար բնակարան, որը տարվա սկզբին դատարկ էր, հիմա արդեն մտել են շրջանառության մեջ, այնտեղ արդեն բնակվողներ կան։ Այս առումով մենք շարունակում ենք աշխատանքը, որպեսզի ավելի շատ բնակարաններ երկրորդային շուկայից մտնեն շրջանառության մեջ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Վահան Քերոբյանը։

Անդրադառնալով դրամ-դոլար փոխարժեքին, Վահան Քերոբյանը նշեց, որ ուժեղ դրամի հիմնական խնդիրը IT ոլորտի հետ է փոխկապակցված, որովհետև այդ ոլորտում արտադրողականության պոտենցիալը շատ մոտ է իրականին, և այնտեղ լրացուցիչ խթաններ… այսինքն՝ արտադրողականության միջոցով դրամի ուժեղացումը չի լինում հաղթահարել։

«Օգոստոսի տվյալներով IT ոլորտի 24 հազար աշխատատեղերի միջին աշխատավարձը մոտավորապես 1 մլն 100 հազար դրամ է, որն արդեն շատ մոտ է թե՛ ամերիկյան, թե՛ եվրոպական աշխատավարձերին։ Եվ այստեղ մենք սկսում ենք դառնալ ավելի թանկ, քան Եվրոպան։ Այստեղ մենք առաջարկել ենք ընկերություններին սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամիս եկամտահարկի փոխհատուցում, սա գործընկերների հետ դեռ պետք է համաձայնեցնենք։ Սա մեր առաջարկն է, որը դեռ կառավարության որոշումը չէ»,- հավելեց նա։

Խոսելով Հայաստանում գրանցված գնաճից, Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ գնաճը, իհարկե, բարձր է, բայց եթե համեմատում են այլ երկրների հետ, Հայաստանը բավականին լավ է դիրքավորված։

«Հարևան Թուրքիայում 83 տոկոս է եղել նախորդ ամսվա գնաճը, մենք մինչև 10 տոկոս ենք, սա համադրելի է եվրոպական երկրների, նույնիսկ Միացյալ Նահանգների հետ այն դեպքում, երբ առաջ մեզ մոտ սովորաբար համեմատաբար ավելի բարձր էր գնաճը, քան զարգացած երկրներում։ Այսինքն՝ այս պահին մենք բավականին լավ ենք դիրքավորված ընդհանուր ներկապնակում։ Չնայած, որ վերցնենք, մեզ մոտ ինքնին գնաճը բավականին բարձր է, և մենք մեր ջանքերի մի զգալի մասն ուղղում ենք նրան, որ առավել խոցելի խավը ավելի չաղքատանա»,- շեշտեց նախարարը։

Ըստ Վահան Քերոբյանի՝ այդ ամենի նպատակով էլ կենսաթոշակները բարձրացրել են:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ