Էրդողանն ու Փաշինյանը կհանդիպեն հինգշաբթի Պրահայում
![](https://henaran.am/wp-content/uploads/2022/10/pashinyan-erdogan-300x177.jpg)
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին դեմառդեմ հանդիպումը նախատեսվում է հինգշաբթի՝ հոկտեմբերի 6-ին, Երեւանի ժամանակով 20:00-ին Պրահայում, փոխանցում է թուրքական Milliyet թերթը։ Այդպիսի հանդիպման հնարավորության մասին հայտարարում էին թե՛ Թուրքիայի նախագահը, թե՛ Հայաստանի վարչապետը։ Այն կդառնա Թուրքիայի եւ Հայաստանի ղեկավարների առաջին դեմառդեմ հանդիպումը հարաբերությունների կարգավորման գործընթացի վերսկսումից ի վեր։