23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պապիկյանի պաշտոնանկությանը անհրաժեշտ է, սակայն բավարար չէ

Այս տարվա հունվարի 24-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը <<Փարավոն>> ռեստորանում ճոխ հարսանիք է եղել, որի ծախսը , ըստ մամուլի, կազմել է ավելի քան 20 միլիոն դրամ։ Նախարար Պապիկյանն այդքան աշխատավարձ չի ստանում, որտեղի՞ց է հոգացել իր շքեղ հարսանիքի ծախսը։ Սեպտեմբերի 25-ին Լոռի Բերդ եւ Գյուլագարակ խոշոր համայնքներում կայացած ավագանու ընտրություններում նաեւ ծագումով Լոռի Բերդից Սուրեն Պապիկյանի ջանքերի շնորհիվ հաղթել է <<Քաղաքացիական պայմանագիր>> կուսակցությունը, որի վարչության նախագահն է Պապիկյանը։ Մի քանի օր առաջ համացանցում տարածվեց Իշխանասարում ազերի հրոսակների կողմից 6 հայ անզեն զինծառայողների գնդակահարության տեսանյութը։ Հոկտեմբերի 4-ին ԱՄՆ- ի միջնորդությամբ, ջանքերով Ադրբեջանից Հայաստան են վերադարձվել օրերս Հայաստանի տարածքում գերված 17 հայ զինծառայողներ։ Հայ զինծառայողներն ինքնիշխան Հայաստանի տարածքում զանգվածային ձեւով հայտնվել են շրջապատման մեջ եւ ստիպված եղել գերի հանձնվել։ Սա ՊՆ Սուրեն Պապիկյանի հանցավոր անգործության հետեւանքն է ։ Պապիկյանի պաշտոնանկությանը անհրաժեշտ, սակայն բավարար պայման չէ Հայաստանի պաշտպանունակության ամրապնդման համար, դրա համար հարկ է , որ Ադրբեջանից խաղաղություն մուրացող կապիտուլյանտների ամբողջ թիմը հեռացվի իշխանությունից։

Ոսկան Սարգսյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ