22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2022

Իսկ թե արդյունքում երկիրը կկործանվի` դա մեր ժողովրդի որոշումն է, ինքն է ընտրել ինձ. Փաշինյանը՝ նախկին նախագահներին. Հրապարակ

Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ տված հարցազրույցում անդրադարձավ նաեւ կաթողիկոսի հովանու ներքո Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների հանդիպմանը եւ այդ հանդիպման շրջանակներում Տեր-Պետրոսյանի առաջարկած կոնսոլիդացիային։ Լրագրողը նախ հիշեցրեց, որ առաջին նախագահն այդ հանդիպման ժամանակ առաջարկել է կիսել պատասխանատվությունն այն ստորագրվելիք փաստաթղթի համար, որը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, ենթադրաբար, պատրաստվում է ստորագրել, ապա հարցրեց․ «Դուք, ընդհանրապես, […]

Եղբայրներ, հայեր, գերիների մահապատիժը ցեղասպանություն է, դժոխք եւ ստորություն. Կատյա Գորդոն

Ռուս փաստաբան, հասարակական-քաղաքական ակտիվիստ եւ երգչուհի Կատյա Գորդոնն անդրադարձել է ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու տեսանյութին: «Որոշ աշխարհաքաղաքական պատճառներով… կամ պարզապես քաղաքական պատճառներով Ռուսաստանը հստակ չի խոսում այս թեմայով… Եղբայրնե՛ր, հայեր, ռազմագերիների մահապատիժը, որը հրապարակվում է, ցեղասպանություն է, դժոխք եւ ստորություն: Արդար չէ, որ ձեր պատերազմի մասին… լռում են: Ես շատ եմ սիրում […]

Ինչ է հասկացնում Փաշինյանը. շանտաժ՝ ուղղված նախկին նախագահներին Հրապարակ

Երեկ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կայքում հրապարակված հոդվածը, որով ներկայացվում էին Ադրբեջանի` Հայաստանին ուղղված 5 պահանջները, ընդդիմադիրներն ընկալել էին որպես նախկին նախագահներին ուղղված աղերսագին խնդրանք՝ աջակցել ստեղծված իրավիճակում: Ասում էին, որ այդ խնդրանքը նաեւ ուղեկցվում է շանտաժով, մասնավորապես խոսքը հինգերորդ կետի մասին է․ «Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում՝ հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու […]

Հայաստան ներթափանցած ադրբեջանական զինված խումբն այս օրերին անփորձանք հետ է գնացել Ադրբեջան. Ժողովուրդ

Արդեն երկու օր է՝ հայ հասարակությունը ցնցված է Ադրբեջանի կողմից հրապարակված տեսանյութից, թե ինչպես են գնդակահարում հայ ռազմագերիներին: Օրաթերթն այս առնչությամբ կրկին հիշեց Ջերմուկ ներթափանցած այն խմբի մասին, որի վերաբերյալ հայտարարություններ էին արել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն ու ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: ԳՇ պետը դիվանագիտական ներկայացուցիչների հետ Ջերմուկ կատարած այցի […]

Ռոբերտ Քոչարյանին մեղադրող դատախազին կհեռացնեն. Ժողովուրդ

« » ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մտերիմ, Ռոբերտ Քոչարյանի քրեական գործով մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանի գլխին սեւ ամպեր են կուտակվում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նա առաջիկայում ազատման դիմում կգրի: Բանն այն է, որ նա գլխավոր դատախազությունում տեւական ժամանակ տպավորություն է ստեղծել, թե բարձրակարգ դատախազ է, եւ քանի որ ստանձնել է Ռոբերտ Քոչարյանի […]

Պաշտոնանկություններ ՊՆ-ում: Ովքեր «կզոհաբերվեն».Իրավունք

ՀՀ զինված ուժերում նոր պաշտոնանկություններ են սպասվում, «զոհաբերվելու են» արեւելյան սահմանագոտու համար պատասխանատուները` փոխնախարարից մինչեւ հրամանատար: Այս ամենը, ըստ ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրների, տեղի է ունենալու, որպեսզի այդկերպ փորձեն «արդարացնել» ժամերի ընթացքում այդքան մեծ թվով զոհերի ու վիրավորների փաստը: Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Հոկտեմբերի 3-ին ժամը 21:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից կորուստներ չկան

Սերժ Սարգսյանի գրասենյակը պատասխանել է Լևոն-Տեր-Պետրոսյանին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որով պատասխանել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին. «Վեհափառ Հայրապետի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահների հանդիպման նախաձեռնության վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքում ներկայացված գնահատականների, այդ թվում՝ հանդիպումների արդյունավետության վերաբերյալ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետը կհրապարակվի հանդիպման մասնակից շահագրգիռ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի