23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2022

Թող վայելեն միմյանց հետ շփումը. Ռուսաստանը լքում է Եվրոպայի խորհուրդը

Ռուսաստանի Դաշնությունն այլևս չի պատրաստվում մասնակցել Եվրոպայի խորհրդին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։ «Ռուսաստանը մտադիր չէ համակերպվել կոլեկտիվ Արևմուտքի կողմից իրականացվող այս խարխլող գործողություններին: Ռուսաստանը չի մասնակցի նատօականների և նրանց հնազանդորեն հետևող ԵՄ-ի կողմից եվրոպական հնագույն կազմակերպությունն արևմտյան գերազանցության մասին կախարդանքների համար հարթակի վերածմանը: Թող վայելեն միմյանց հետ շփումը՝ առանց Ռուսաստանի», – նշել են նախարարությունից։  

Արցախում քաղաքացիական մեկ անձ է վիրավորվել. Ադրբեջանը Խրամորթի ուղղությամբ կուտակել է ծանր տեխնիկա. ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը կապի մեջ է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ու Գլխավոր դատախազի հետ։ «Երեկ օրվա ընթացքում ինտենսիվ կրակոցներ են եղել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Խնուշինակ գյուղերի ուղղությամբ։ Խրամոթի ուղղությամբ օրվա ընթացքում կրակոցներն ուղեկցվել են բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու հանցավոր գործողություններով. բնակչությանը՝ գյուղը լքելու մասին բարձրախոսով […]

Ադրբեջանի չզսպվող ախորժակը. «Ժողովուրդ»

Գաղտնիք չէ, որ դեռ արցախյան առաջին պատերազմից հետո Ադրբեջանը լցված էր բանակը հարստացնելու եւ սպառազինությունների ձեռքբերման գործին։ Եւ պարզվում է՝ 2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա ավերիչ պատերազմից հետո էլ Ադրբեջանի գերնպատակը շարունակում է զինված ուժերի միջոցների ավելացումը մնալ: Ադրբեջանում հրապարակել են 2021 թվականի ընթացքում պաշտպանության եւ ազգային անվտանգության համար ծախսված գումարը: «Ժողովուրդ» օրաթերթը ադրբեջանական բաց […]

Հակառակորդը 15 անգամ ականանետ է կիրառել Արցախի արևելյան ուղղությամբ. ՊԲ

Մարտի 9֊ին օրվա ընթացքում, այնուհետև ողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ, պարբերաբար խախտել է հրադադարը, հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։ «Մասնավորապես՝ մարտի 9-ին, ժամը 14։00-14։30 ի սահմաններում ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակվել է 60 մմ տրամաչափի ականանետի 2 հատ ական, իսկ ժամը 15։50-ից […]

Այս իշխանության հայտարարած խաղաղության օրակարգը Հայաստանի և Արցախի շահերի թաղումն է. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Քանի Արցախի կարգավիճակի հարցը հստակեցված չէ, բանակցությունների հիմքում ինքնորոշման իրավունքի իրացման և դրա միջազգայնորեն ճանաչման հարցը դրված չէ, ապա ամենատարբեր հանգամանքներով, գործոններով պայմանավորված Ադրբեջանը շարունակելու է լկտի վարքագիծ դրսևորել։ ՀՀ իշխանության համար Արցախը շարունակում է մնալ զուտ որպես սակարկման առարկա, որի հետ կապված «պարտավորություններից» այս իշխանությունն արդեն ձերբազատվել […]

Հայաստանի ահագնացող խնդիրներից է պետության կուսակցականացումը․ Արման Թաթոյան

ՀՀ  մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրառում է արել իր էջում, որտեղ անդրադարձել է Հայաստանի ահագնացող խնդիրներից՝ պետության կուսակցականացումը: Թաթոյանը գրում է․«Ամեն ինչ կենտրոնացած է Կառավարության, բայց փաստացի մեկ` կառավարող կուսակցության ձեռքում: Տապալված է ժողովրդավարական պետության համար անհրաժեշտ` այդ կառավարմանը հակակշիռների համակարգը: Պետական ինստիտուտները փաստացի ծառայեցվում են այդ մեկ կուսակցության շահերին և հակառակը` կուսակցության ազդեցությունը […]

Ձեր ինադու չեմ նշանակելու․ «Հրապարակ»

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ծանր է տարել մեր թերթում օրեր առաջ իր վերաբերյալ հրապարակումը եւ որոշել է ցույց տալ, որ մարզում իրականում հենց ինքն է մարզպետը, այլ ոչ թե, ինչպես մենք էինք գրել, Ապարանի տարածաշրջանում համայնքապետ Կարեն Եղիազարյանը՝ Գնթունիկի Կարենը, Աշտարակում՝ Թովմաս Շահվերդյանը, իսկ Թալինում՝ Տավրոս Սափեյանը։ Մենք գրել էինք, որ մարզպետը, հարկադրված, հաշվի է […]

Ի վերջո, ինչո՞ւ հեռացավ Արտակ Դավթյանը. «Փաստ»

Փետրվարի 24-ին պաշտոնից ազատվեց ՀՀ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, և չնայած տարածաշրջանում առկա լարված իրավիճակին և աշխարհաքաղաքական էսկալացիոն գործընթացներին, ՀՀ զինված ուժերը փաստացի չունեն ղեկավար և «բավարարվում» են գլխավոր շտաբի պետի պաշտոնակատարով։ Ի դեպ, իշխանությունների կողմից այդպես էլ որևէ հոդաբաշխ պարզաբանում ու մեկնաբանություն չտրվեց, թե ինչու հանկարծ պաշտոնից ազատվեց Դավթյանը: Այս օրերին տարբեր տեղեկություններ են […]

Ե՛վ «ռոճիկ», և՛ «ավանս»՝ ժողովրդից գաղտնի. «Փաստ»

Նիկոլ Փաշինյանի կառավարության համար ավելի ու ավելի սովորական բնույթ է ստանում «հպարտ քաղաքացիներից» գաղտնի որոշումներ կայացնելը: Մասնավորաբար, կառավարության նիստերի օրակարգերում ընդգրկված հարցերի մեջ, որպես կանոն, չզեկուցվողները աստիճանաբար մոտենում են 100 տոկոսի շեմին։ Հատկանշական է, որ չզեկուցվող հարցերի հիմնական մասը վերաբերում է ֆինանսական բաշխումներին կամ հատկացումներին: Օրինակ՝ կառավարության վերջին նիստի ժամանակ չզեկուցվող նախագծերից մեկով վարչապետի աշխատակազմը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՓետրվարիԱպրիլի