07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2022

Աշխարհը երկունքի ցավերի մեջ է. Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Աշխարհը երկունքի ցավերի մեջ է, նոր հասարակարգեր են ձեւավորվում, այս մասին այլեւս անթաքույց է խոսվում․․․ Իսկ ՀՀ իշխանությունը «ձեռնպահ» է մնում, ծպտունը չկա․․․Իրականում, լավ է, որ չի «ծըպըտում», թե չէ, մեկ էլ տեսար մի էնպիսի բան բլթացնի, որ եղած-չեղած երկիրն էլ դարձնի վարելահող․․․   […]

Շոյգուն զեկուցել է Մերձավոր Արևելքից ավելի քան 16.000 կամավորի՝ Ուկրաինայում Դոնբասի կողմից կռվելու պատրաստակամության մասին. Պուտինը հորդորել է օգնել նրանց

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարում այն կամավորների ուղարկումը Դոնբաս, որոնք ցանկանում են օգնել այդ շրջանի բնակիչներին, գրում է interfax.ru-ն։ «Եթե տեսնում եք, որ կան մարդիկ, որոնք ցանկանում են կամավոր հիմունքներով, առանց վարձատրության, պետք է ընդառաջել և օգնել Դոնբասում ապրող մարդկանց, լավ, լավ, դուք պետք է հանդիպեք նրանց կես ճանապարհին և օգնեք նրանց տեղափոխվել […]

Մեր տարածաշրջանն ու հանրապետությունը մտնում են ոչ միայն անվտանգային,այլ նաեւ պարենային ճգնաժամի նոր փուլ. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.   Մեր տարածաշրջանն ու հանրապետությունը մտնում են ոչ միայն անվտանգային,այլ նաեւ պարենային ճգնաժամի նոր փուլ։   Ակնհայտ է,որ Արեւմուտք-Ռուսաստան հակամարտությունը նաեւ պարենային լուրջ խնդիրներ է առաջացնում։ Արդեն իսկ կան ահազանգեր,որ առկա է առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ։ Մարդիկ համոզված չեն,որ մեկ շաբաթ անց կարող են այդ ապրանքները հայթայթեն։   […]

Էրդողանի ու Ալիևի 4 ժամանոց քննարկման թեմաներից մեկը եղել է «Զանգեզուրի միջանցքը»

ermenihaber.am-ի փոխանցմամբ  մարտի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է մեկօրյա աշխատանքային այցով Անկարայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Շուրջ 4 ժամ տևած հանդիպումից հետո Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունից տարածել են տեղեկություն այն մասին, որ նախագահները քննարկել են թուրք-ադրբեջանական հարաբերությունները, տարածաշրջանային խնդիրները, այդ թվում ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները: Կողմերը շեշտել են իրենց […]

Ալվարդ Պետրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր

Արձակագիր Ալվարդ Պետրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր` ժամը 18։00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ մարտի 12-ին՝ ժամը 12:30-ին, նույն տեղում, հուղարկավորությունը՝ ժամը 13։00-ին՝ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի գերեզմանատանը:  

Զովունիում տղամարդը նռնակով պայթեցրել է իրեն ու կնոջը

Մարտի 11-ին՝ ժամը 10․40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել․ 1-02 ահազանգած անձը հայտնել է, որ մի տղամարդը հետապնդում է նախկին կնոջը։ Նույն դեպքի վերաբերյալ ստացված այլ հաղորդումների համաձայն՝ հետապնդվող կնոջը տեսել են Կոտայքի մարզի Զովունի գյուղի դպրոցի մոտ, որտեղ պայթյունի ձայն է լսվել։ Ոստիկանության Նաիրիի բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը […]

Բայդենը կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր միջոցների մասին. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտի 11-ին կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր միջոցների մասին՝ ի պատասխան Ուկրաինայում նրա գործողության: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տունը: «Ժամը 10:15-ին (Երեւանի ժամանակով 19:15-ին) նախագահը կհայտարարի Ռուսաստանին հետագայում պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ գործողությունների մասին»,-հաղորդվում է Բայդենի աշխատանքի մարտի 11-ի ժամանակակարգում: Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել են, որ Բայդենն ուրբաթ օրը՝ մարտի 11-ին, կոչ […]

ՌԴ-ն չեղարկել է ավիաչվերթների սահմանափակումները ևս 8 երկրի, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ

Ռուսաստանը չեղարկել է օդային հաղորդակցության սահմանափակումները ևս ութ երկրի, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ։ Այս մասին հաղորդվում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության պաշտոնական կայքում։ «2022 թվականի մարտի 9-ին, Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշման համաձայն, անկանոն և կանոնավոր չվերթների սահմանափակումները դեպի Ադրբեջան, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան և Իրան, որոնք նախկինում մտցվել էին որպես COVID-19-ի տարածումը կանխարգելելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՓետրվարիԱպրիլի