25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2022

Հայաստանում մեկ օրում հաստատվել է Covid-19-ի 21 դեպք. մահացել է 3 մարդ

Հայաստանում մարտի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 328 դեպք, որից 409 հազար 430-ը`առողջացած, 8598-ը` մահվան ելքով:   Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2630 բուժառու: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:   Մեկ օրում կատարվել է 1752 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք, առողջացել […]

Խորհրդարանական լսումներ՝ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ․ ուղիղ

«Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ տեղի է ունենում խորհրդարանական լսումներ` ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմանը։

Իսկ պատկերացնո՞ւմ եք արդյոք, որ արցախցու իրավունքները կարող են պաշտպանված լինել, եթե Արցախը Ադրբեջանի կազմում լինի․ Թագուհի Թովմասյան

Խոսում ենք խաղաղության օրակարգի մասին, բա մեր գերիների մասով պահանջատիրությո՞ւնը, մոռացե՞լ ենք նրանց մասին, որտե՞ղ է Հադրութի և Շուշիի դեօկուպացիայի պայմանը, տեղահանվածների ճակատագրի հարցը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Մայիսի 12-ին ադրբեջանական զորքերը մխրճվեցին Սյունիք և Գեղարքունիք, նոյեմբերի 26-ին հաստատվեցին Սյունիքի որոշ […]

Ներքին Հանդում Ադրբեջանի ուղիղ նշանառության տակ են հայտնվել գերեզմանատունը, եկեղեցին, գյուղի արոտավայրերի մեծ մասը. ՄԻՊ

Փաստահավաք աշխատանքի համար կարևոր նշանակություն են ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման հավաքագրված տեղեկությունները, քանի որ մինչև հրապարակային ահազանգերի ստացումը Սյունիքի մարզային ներկայացուցիչները մշտական կապի մեջ են եղել Կապանի համայնքապետարանի, այդ թվում՝ Ներքին Հանդ վարչական ղեկավարի հետ, այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։ «Փաստահավաք աշխատանքային խումբը Ներքին […]

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Երևան-Սևան ավտոճանապարհին բուք է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։     Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վանաձոր-Դիլիջան (վատ տեսանելիության պատճառով), Ալագյազ-Արթիկ, Ջերմուկ-Սարավան-Սիսիան-«Զանգեր»-Գորիս, Սյունիքի մարզի Կապան-Տաթև, Գորիս-Տաթև, […]

Հայաստանում մարտի 20-ի դրությամբ պատվաստվել է 2 096 312 քաղաքացի

Հայաստանում մարտի 20-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, պատվաստվել է 2 096 312 քաղաքացի, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առաջին դեղաչափով իրականացվել է 1 105 361, երկրորդ դեղաչափով՝ 957 017 պատվաստում: Խթանիչ պատվաստումների թիվը 31 434 է:

Կառավարությունը կրկին նույն խաղն է խաղում․ 168․am

168․am-ը գրում է․ Տարվա մեկնարկին իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությամբ կառավարությունը շարունակել է նույն խաղը խաղալ տնտեսության գլխին. շրջանառություններն ավելացնելու համար տնտեսությունը փողի կարիք ունի, իսկ կառավարությունը փողը հանել է տնտեսությունից ու քնեցրել գանձապետական հաշիվների վրա, ինչ է թե՝ տոկոսային եկամուտներ է ստանում դրանց դիմաց։ Պաշտոնական տվյալներով՝ հունվարին պետական բյուջեն 149,7 մլրդ դրամի եկամուտներ է ստացել։ Նախորդ […]

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթն է պատրաստում

Եվրամիությունը Ուկրաինայում իրադարձությունների հետ կապված՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթն է պատրաստում։ Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ԵՄ-ում ունեցած դիվանագիտական աղբյուրներին։ «Մենք պատրաստում ենք պատժամիջոցների հինգերորդ փաթեթը, շատ նոր անուններ են առաջարկվում»,- Reuters-ը մեջբերել է ԵՄ-ի ներկայացուցչի խոսքերը։ Բացի այդ, ԵՄ-ի դիվանագետները գործակալությանն ասել են, որ Բալթիայի երկրները, այդ թվում Լիտվան, առաջարկում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՓետրվարիԱպրիլի