22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 29, 2022

Արցախի հերոսական ժողովրդին չեն կարող ընկճել թշնամու կողմից պարբերաբար հրահրվող սադրանքները․ Արցախիի ՆԳՆ

Հարգելի հայրենակիցներ Վերջին օրերին Հանրապետությունում ստեղծված որոշակի լարվածության ֆոնին հանրային լայն շրջանակները, չնայած ունեցած մտահոգություններին, շարունակում են պահպանել սառնասրտություն և հանգստություն: Մասնավորապես, դիտարկելով մարտի 24-29-ը մինչև ժամը 13:00-ն, քաղաքացիների ելքը և մուտքը Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն շարունակվել է բնականոն ու սովորական ռեժիմով՝ որոշակի փոքր տատանումներով: Այնուամենայնիվ, օգտվելով առիթից, դիմում ենք լրատվական միջոցների ներկայացուցիչներին, սոցիալական […]

2016-ին Մեդվեդևը երկար կմկմալով փորձում էր Սերժ Սարգսյանին բացատրել, թե ինչու ՌԴ–ն չկարողացավ զսպել Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ․ Մելիք–Շահնազարյան

Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2016-ի Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, երբ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևան այցելեց, Նախագահ Սերժ Սարգսյանը շատ կոնկրետ հարցեր ուղղեց նրան, որից հետո Մեդվեդևը երկար կմկմալով փորձում էր բացատրել, թե ինչու Ռուսաստանը չկարողացավ զսպել Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ: 44-օրյա պատերազմից հետո ռուսաստանցի մի այլ պաշտոնյա, որի հետ զրուցելու առիթ […]

ՀՀԿ ԵԿ հանդիպումը Դավթաշենի ՀՀԿ շրջանային կազմակերպության երիտասարդների հետ

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը և ՀՀԿ ԵԿ Երևան խորհրդի նախագահ Նարեկ Թադևոսյանը հանդիպում են ունեցել Դավթաշենի ՀՀԿ շրջանային կազմակերպության երիտասարդների հետ: Հանդիպման շրջանակում քննարկվեցին երիտասարդության գործունեությանը վերաբերող ընթացիկ, ինչպես նաև առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր:   ՀՀԿ ԵԿ    

Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրներ ունի․ դատական նիստին չէր ներկայացել

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում էր ԵԴ/0253/01/19 կամ «Սիլվայի գործով» գործով քննությունը։ Այս գործով որպես մեղադրյալ՝ անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռովերտ Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Դատական նիստը սկսվեց ուշացումով՝ նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի՝ մեկ այլ գործով խորհրդակցական սենյակում գտնվելու հանգամանքով պայմանավորված: Դատական նիստին ներկա էր Արմեն Գևորգյանն իր […]

2019-2021 թվականներին Հայաստանում իրականացվել են ․մեծ ծավալի ծառահատումներ․ ՀՀԿ հանրային ընդունարան

2019-2021 թվականներին Հայաստանում իրականացվել են մեծ ծավալի ծառահատումներ։   Բացի սանիտարական և խնամքի նպատակով հատումներից մեծ աճ են գրանցել այլ հատումները։  Մասնավորապես,   2019թ․ այլ հատումների քանակը եղել է 401 խմ, 2020թ․ այդ թիվն աճել է ավելին քան 3 անգամ ՝ 1268 խմ, իսկ 2021 թվականին 2019-ի համեմատ աճել է 4 անգամ ՝ 1651 խմ։ […]

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները վիճել են Արցախի հարցի շուրջ. РИА Новости

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան այսօր՝ մարտի 29-ին, Ալմաթիում կայացած ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում կարծիքներ են փոխանակել՝ կապված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ: Այս մասին հայտնում է РИА Новости: Իր ելույթի ժամանակ Սիմոնյանը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը։ Իր հերթին, Գաֆարովան եզրափակիչ ելույթի […]

Ինչ զարգացումների սպասել. Վահե Հովհաննիսյան

Ինչ զարգացումների սպասել   Աշխարհը մտել է արտահերթ փոփոխությունների փուլ և Հայաստանում նույնպես ամեն ինչ լինելու է արտահերթ։ Աշխարհակարգը ենթարկվում է արտահերթ փոփոխությունների՝ քաղաքական, տնտեսական, ռազմական հարաբերությունների արտահերթ վերանայման։ Լինելու են արտահերթ ճգնաժամներ։   Ուկրաինայի տարածքում արտահերթ ձևավորվելու են նոր պետություններ։ Անմտություն է կարծել, թե Հարավային Կովկասը և Հայաստանը չեն ենթարկվելու արտահերթ փոփոխությունների։ Ցավոք, աշխարհի […]

Ինչպե՞ս կարող է երկրի անվտանգությունը երաշխավորել ՀՀ այնպիսի նախագահը, որ գյուղերի վրա կրակող ադրբեջանական հանցավոր ոտնձգություններին ի պատասխան հայտարարում է՝ «Հետո ի՞նչ որ կրակում են»․ Թաթոյան

Մեր երկրի անվտանգության համակարգն ուղղակի խարխլվում է քաղաքական նեղ շահերի ու կոպիտ սխալների պատճառով՝  1) Սեփական սխալները կոծկելու և դժգոհություններ առաջ չբերելու համար հետևողականորեն արվում են պաշտոնական հայտարարություններ, որոնցով արդարացվում կամ օրինականացվում են մեր գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները՝ թե՛ քաղաքացիական բնակչության, թե՛ զինծառայողների անվտանգության ու կյանքի բացարձակ անտեսումով: Ի՞նչ իրավունք ունի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված