Արցախում քաղաքացիական մեկ անձ է վիրավորվել. Ադրբեջանը Խրամորթի ուղղությամբ կուտակել է ծանր տեխնիկա. ՀՀ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը կապի մեջ է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ու Գլխավոր դատախազի հետ։ «Երեկ օրվա ընթացքում ինտենսիվ կրակոցներ են եղել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Խնուշինակ գյուղերի ուղղությամբ։ Խրամոթի ուղղությամբ օրվա ընթացքում կրակոցներն ուղեկցվել են բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու հանցավոր գործողություններով. բնակչությանը՝ գյուղը լքելու մասին բարձրախոսով […]