22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2, 2022

Ստամբուլից 5 բրոնզե մեդալով վերադարձած մարզիկները պետության կողմից ոչ մի աջակցություն չեն ստացել. «Մուայթայ»- ի ֆեդերացիայի նախագահ /տեսանյութ/

 «Հենարան»  մամուլի ակումբի հյուրը «Մուայթայ»- ի  ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանն էր:  Ֆեդերացիայի նախագահի խոսքով «Մուայթայ»- ի  ֆեդերացիայի մարզիկները փետրվարի 13-20-ը Ստամբուլում կայացած Եվրոպայի առաջնությանը նվաճել են մեդալներ․ ֆեդերացիան առանց պետական աջակցության  մասնակցում է տարբեր մրցույթների և  մեդալներ նվաճում իսկ պետության կողմից ոչ մի արձագանք և աջակցություն չեն ստացել:  «Մուայթայ»- ի  ֆեդերացիան բազմիցս դիմել է ԿԳՄՍ նախարությանը որպես օլիմպիական մարզաձև  պետական աջակցություն ստանալու համար, բայց […]

Ջրի սակագնի բլեֆն ու իշխանական պոպուլիզմը. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Վերադառնանք մեր դարդերին. Ջրի սակագնի բլեֆն ու իշխանական պոպուլիզմը. Շատերիս հիշողությունում վառ են այն հայտարարությունները, որոնք անում էր Նիկոլը մինչև իշխանության գալը, երբ հայտարարում էր, թե «Հայաստանում գներն անհամեմատ բարձր են, որովհետև չկա մրցակցություն»։ Նա առիթը բաց չէր թողնում ամբիոններից գոչել, թե «օլիգարխները բաժանել են շուկաները և ոչ […]

Իշխանություններից որևէ մեկի մտքով կամ երազում անգամ չի կարող անցնել վերահսկել ընդդիմության գործողությունները. Հայկ Մամիջանյան

Հայաստանում ցանկացած քաղաքական գործընթաց որոշվում է մեկ անձի կողմից. հեքիաթներ են, թե ՔՊ-ն է առաջադրել նախագահի թեկնածու կամ մեկ այլ բան, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանը։ «Էս մարդն ընտրվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, աշխատելու է Նիկոլ Փաշինյանի մոտ նախագահ։ Պարոն Խաչատուրյանը Հանրայինի եթերում բառացի ասել է. «Ես այս քաղաքական թիմի […]

Համոզված եղեք՝ ես չեմ ուզում լինել միայն ձեր նախագահը. Վահագն Խաչատուրյանը՝ ՔՊ-ականներին

Ազգային ժողովը շարունակում է ՀՀ նախագահի ընտրության հարցի քննարկումը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանից հետաքրքրվեց՝ արդյոք նա պատրաստվում է լինել միայն քաղաքական մեծամասնության, թե ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահը: «Ես համոզված եմ՝ դուք չեք ուզում, որ ես լինեմ միայն ձեր նախագահը, դուք էլ համոզված եղեք, որ ես չեմ ուզում լինել միայն ձեր նախագահը: […]

Հայաստանում մեկ օրում արձանագրվել է 20 մահ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 342 նոր դեպք

Մարտի 2-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 342 նոր դեպք: Կատարվել է 4020 թեստավորում, առողջացել՝ 755 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 420 498 դեպք, որոնցից 403 671-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 6717 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8493 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան […]

Ազգային ժողովը ՀՀ նախագահ է ընտրում. ընդդիմադիրները լքեցին նիստերի դահլիճը

Ազգային ժողովը քննարկում է ՀՀ նախագահի ընտրության հարցը: Նախագահի պաշտոնում առաջադրվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նյախարար Վահագն Խաչատուրյանը: Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը: Հիշեցնենք՝ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր հրաժարական տալու մասին: ՀՀ նախագահի ընտրության համար առաջին փուլում անհրաժեշտ է 81 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, սակայն, չունի այդքան […]

Դատավոր Դանիբեկյանը գտնվում մի խումբ հակադիր հոգեբանական հոսանքների մշտական ճնշման տակ․ «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Կարծում ենք ժամանակն է Աննա Դանիբեկյանի պաշտպանության կոմիտե ստեղծելու. Իհարկե, տարօրինակ  է հնչում պաշտպանել ոչ թե դատվողներին, այլ՝ դատողին, բայց դա ունի  ռացիոնալ բացատրություն։ Այս մասին իր տարածած հայտարարության մեջ նշել է «Այլընտրանքային նախագծեր խումբը»: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Խնդիրը զուտ  իրավական հարթության մեջ չէ։ Դատավոր Դանիբեկյանը գտնվում մի խումբ հակադիր հոգեբանական հոսանքների մշտական ճնշման […]

Խերսոն քաղաքը վերցված է լիակատար վերահսկողության տակ. ՌԴ ՊՆ

Ուկրաինայի Խերսոն քաղաքը վերցված է լիակատար վերահսկողության տակ, հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը: Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, ՌԴ ՊՆ-ն հավելել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքները, կենսապահովման օբյեկտները և քաղաքային տրանսպորտը Խերսոնում գործում են ամենօրյա ռեժիմով:

Դոլարի գինն աճել է՝ հասնելով մոտ 500 դրամի

Ըստ Rate.am կայքի տվյալների՝ ռուբլու առքի միջին գինը 4.17 դրամ է, վաճառքինը՝ 5.92։ Ռուբլու առքի նվազագույն գինը 3.43 դրամ է։ Դոլարի առքի նվազագույն գինը 484 դրամ է, վաճառքինը՝ 492 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 499 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 533 դրամով, վաճառվում՝ 547 դրամով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված