Անհրաժեշտություն կա, որ 44-օրյա պատերազմի բոլոր զոհերի անուն-ազգանունները հրապարակվեն, դա կփակի առաջացած բոլոր թեմաները. Տիգրան Աբրահամյան
2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ժամանակահատվածում տարբեր ուժեր փորձում էին հետևողականորեն ծանրացնել իրավիճակը. ներկայացվում էր 100-ից ավելի զոհ որակումը, որն իրականության հետ որևէ համապատասխանություն չուներ, ԱԺ ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։ «Քառօրյա պատերազմի ժամանակ մենք ունեցել ենք 75 զոհ։ Ի տարբերություն 44-օրյա պատերազմի՝ ապրիլյան մարտական գործողությունների զոհերի անուն-ազգանուններն ամբողջությամբ հրապարակված են։ […]