23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2022

Հայաստանում կստեղծվի 25 նոր աշխատատեղ` մինչև 140 հազար դրամ միջին աշխատավարձով

Կառավարության որոշմամբ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից: Ընկերության կողմից ներմուծվող խտացրած կաթից նախատեսվում է պատրաստել կաթ՝ եվրոպական պանրի, սպիտակուցների և անյուղ փոշու արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 18 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ […]

Մայր Աթոռում կկատարվի Տեառնընդառաջի նախատոնակը

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։ Փետրվարի 13-ի երեկոյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում 17։30-ին կմասնակցի Երեկոյան ժամերգության, որի ավարտից հետո տեղի կունենա Տեառնընդառաջի նախատոնակը։ Հավարտ արարողության՝ Մայր Աթոռի միաբանական […]

«Կարելի է վերցնել «to go», այսինքն՝ տանելու բաժակով սուրճ, և փողոցում խմել». Վահան Քերոբյանը՝ ծխախոտի սահմանափակումների մասին

Կառավարության այսօրվա նիստի ավարտից հետո Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադառնալով ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության կանոնակարգը հաստատելու մասին այսօր ընդունված որոշմանը՝ ասաց, որ այս ճանապարհով արդեն շատ երկրներ են անցել, և արդյունքներն ըստ էության դրական են. «Փորձը ցույց է տալիս, որ այսպիսի սահմանափակումների ներդրման հաջորդ 1-2 ամիսը հանրային սննդի օբյեկտների շրջանառությունն ընկնում է, բայց շատ արագ […]

Զորքերը հայելային ձևով հետ չքաշելու դեպքում դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը կարող է սրել իրավիճակը. Արմեն Գրիգորյան

Հայաստանը երբեք դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցում նախապայմաններ առաջ չի քաշել, ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե, «ի տարբերություն Ադրբեջանի», որը սահմանազատման ու սահմանագծման հարցում «նախապայմաններ առաջ չի քաշում», Հայաստանը հնչեցնում է նախապայմաններ։ Արմեն Գրիգորյանն ասաց, որ Հայաստանը պարզապես պահանջում է կյանքի կոչել 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում […]

Ռուբեն Հայրապետյանն այսօր ապացուցեց երեք բան. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ռուբեն Հայրապետյանն այսօր ապացուցեց երեք բան.   1. Ճշմարտությունը վերջիվերջո հաղթում է։ 2. Թալանչին ոչ թե մենք ենք, այլ սրանք։ 3. Հայկական ֆուտբոլի համար իր կատարած գործն ու նվիրումը անգերազանցելի են առ այսօր։ Հպարտ եմ, որ ընկերներ ենք, Ռուբեն ջան»։

Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք. Արտակ Զաքարյան

  ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:   ՆՈՐ ՀԱՅԿԱՋՈՒՐ, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։ Գյուղը գտնվում է հանրապետության արևելյան հատվածում։ Մարտակերտ շրջկենտրոնից գտնվում է 13 կմ հեռավորության վրա, իսկ […]

Թուրքիան ցանկանում է Անկարայում և Երևանում հանդիպումներ անցկացնել

Թուրքիան ցանկանում է Անկարայում և Երևանում հանդիպումներ անցկացնել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցով, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է РИА Новости-ն։ «Առաջին հանդիպումը, ինչպես գիտեք, Մոսկվայում էր, երկրորդը նախատեսված է փետրվարի 24-ին Վիեննայում։ Մենք ցանկանում ենք հանդիպումներ անցկացնել Անկարայում և Երևանում, սակայն հայկական կողմն ընտրել է երրորդ երկիր։ Ոչինչ, գլխավորն այն է, որ […]

Նիկոլը փակում է Երրորդ Հանրապետության էջը. Շարմազանով

Այսօրվա իշխանությունն արդեն երկիրը տարել էր աղետի ու հիմա էլ են տանում, իրենք Հայաստանից ազգայինը հանում են: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը: «Էս մարդիկ կոնցեպտուալ առումով դեմ են Երրորդ Հանրապետության ոգուն: Երրորդ Հանրապետությունը ծնվել է Արցախյան շարժումից, Երրորդ Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնասյուներից էր Ցեղասպանության միջազգային ճանաչումը, ժխտողականության դեմ պայքարը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28      
ՀունվարիՄարտի