22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 23, 2022

Շուշիի հռչակագրից՝ հայկական մանիֆեստ

Այս ելույթը նախատեսել էի ունենալ այսօր խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում, սակայն քանի որ իշխանությունը տապալեց նիստի անցկացումը, կարևոր եմ համարում այն գրավոր կերպով ներկայացնել հանրության ուշադրությանը։ Մենք այսօր քննարկում ենք այսպես կոչվող «Շուշիի Հռչակագիրը» մի իրավիճակում, երբ Եվրոպան գտնվում է առավելագույն լարվածության գագաթնակետում և կանգնած է հնարավոր նոր պատերազմի շեմին։ Դրանից խուսափելու նպատակով՝ բազմաթիվ երկրներ […]

ՔՊ-ն տապալեց «Շուշիի հռչակագիրը» դատապարտող նախագծի քննարկումը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները այսօր չներկայացան ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստին՝ տապալելով այն։ Նիստին պետք է քննարկվեր և ընդունվեր Ազգային ժողովի հայտարարությունը «Շուշիի հռչակագրի» մասին, որն ավելի վաղ ընդունել են Ադրբեջանն ու Թուրքիան։ Դատապարտող հայտարարության հեղինակն ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն էր։      

«Ազատագրական Շարժումը» մեկնարկում է ստորագրահավաք Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով

«Ազատագրական Շարժումը» 2022թ. փետրվարի 25-ից մեկնարկում է ստորագրահավաք Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Միջոցառման մեկնարկը կտրվի Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 25-ին,  ժամը 12:00-ին Եռաբլուրից։ «Այսպիսով մենք չենք արտոնում Հայաստանի իշխանությանը մեր անունից բանակցել թուրք-ադրբեջանական կողմի հետ: Ակնկալում ենք բոլոր ընդդիմադիր քաղաքական, հասարակական ուժերի և անհատների  ակտիվ մասնակցությունն այս նախաձեռնությանը:  

Ո՞վ եղան էդ պաշտոնյաները, որ մեր ժողովրդի անվտանգության հետ են խաղում

Կառավարությունը պարտավոր է հրապարակային, մանրամասներով բացատրել, թե ինչ է նշանակում սահմանում զորքերի հայելային հետքաշումը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Սա բոլորիս անվտանգությանը վերաբերող հարց է։ Ոչ մեկ իրավունք չունի այստեղ թաքնվել հարցի գաղտնի լինելու կամ քաղաքական գործընթացների ներքո։ Ասե՞լ եք հայելային հետքաշում, ես կոնկրետ կասկածի տակ եմ դնում էդ ձեր դիրքորոշումը։ […]

Վիտալի Բալասանյանը ուղերձ է հղել

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առիթով «Հարգելի՛ հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ: Ժողովրդի կողմից ավանդաբար սիրված և մեծարվող այս տոնը մեր ժամանակներում ձեռք է բերել նոր իմաստ և նշանակություն։ Այսօր մենք բոլորս Արցախում կատարում ենք Հայրենիքի պաշտպանի առաքելություն՝ հավատալով այն խաղաղ ապագային, […]

Հայաստանի օրակարգում Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու հարց չկա. ՀՀ ԱԳՆ

Մենք, բնականաբար, ցանկանում ենք, որ երկու բարեկամ պետությունների միջև առկա խնդիրները լուծվեն դիվանագիտական երկխոսության և բանակցությունների միջոցներով` միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա, պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին՝ ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը: «Հուսով ենք, որ անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն՝ լարվածության նվազեցման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար», – ասված է Հունանյանի […]

Հայաստանում փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը կհանվի

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նկատում են Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակի կայունացում: Առողջապահութւան նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հաստատեց՝ այո, գնում է կայուն նվազման. հաստատվել է կորոնավիրուսի 946 նոր դեպք, մահացել է 24 քաղաքացի: «Այս պահին Հայաստանում շրջանառվում է «Օմիկրոն»-ի B1 ու B2 շտամերը: Կարծես, «Դելտա» շտամն իսպառ դուրս է մղվել», – ասաց նախարարը: Նա նշեց, որ քաղաքացիները, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28      
ՀունվարիՄարտի