Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի ու Արցախի համար սպառնալիք են ու թշնամի. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի ու Արցախի համար սպառնալիք են ու թշնամի։ Ով այլ կերպ է մտածում՝ պարզ դավաճանում է ազգային շահին։ Ասել, թե մեր պաշտպանությունը մեր անպաշտպանության մեջ է ՝ անարգանք է մեր ազգի պայքարի եւ հերոս նահատակների նկատմամբ»։