18 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ԿԳՄՍ նախարարը տեղյակ չէ, որ «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետին անվստահություն է հայտնում. հարցը վրդովվեցրեց նրան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Դերենիկ Դումանյանը տեղյակ չէ, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ ավագանու «Իմ քայլը» դաշինքը անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։

«Ձեզնից տեղեկացա դրա մասին։ Չեմ տիրապետում փաստական տվյալների, հետևաբար ենթադրաբար կարծիքների հայտնելու կարիք չկա», – ասաց նախարարը։

Հարցը, թե ինչպե՞ս է գնահատում քաղաքապետի աշխատանքը, վրդովվեցրեց նախարարին։

«Խնդրում եմ ոլորտային հարցեր տվեք։ Ես ինձ փորձագետ չեմ համարում քաղաքապետի աշխատանքը գնահատելու համար։ Նախ ինչ սանդղակով եք հարցերը տալիս, չափման ինչ միավորներ ունեք, միայն հարց տալով չէ», – ասաց նախարարը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ