08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՔՊ-ի և Հայկ Մարությանի միջև եղել է պայմանավորվածություն․ կարծես թե, ինչ-որ պահից Հայկ Մարությանը սկսել է չանել այն, ինչ ցանկացել է իշխող ուժը․ Թովմասյան

ՔՊԿ-ի և Հայկ Մարությանը միջև եղել է միջնորդավորված պայմանավորվածություն, որ մինչև դեկտեմբեր ՔՊԿ-ն հանդուրժում է Հայկ Մարությանին, և դրանից հետո նա պետք է հեռանա, լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին իր ունեցած տեղեկությունները հրապարակեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նա ընդգծեց՝ իր ունեցած տեղեկությունները համընկան այս օրերին ծավալվող իրադարձությունների հետ։

Հենց դեկտեմբերի կեսից սկսվեցին բռնաճնշումները, և նկատենք, որ այդ բռնաճնշումների մեկնարկը տրվեց Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի հայտնի հրապարակումից հետո, երբ հրաարակվեց, որ Մարությանն անթույլատրելի հանդիպումներ է ունեցել ինչ-որ գեներալների հետ, և նրանք շեղել են Հայկ Մարությանին հեղափոխական ուղուց», –  ասաց Թովմասյանը։

Պատգամավորն անթույլատրելի համարեց իշխանության կիրառած մեթոդներն իրեն չենթարկվողների նկատմամբ, բայց հիշեցրեց նաև, որ հենց Հայկ Մարությանն է ժամանակին Հայաստանում ատելության խոսքի սկիզբը դրել և ստեղծել սև ու սպիտակի ջրբաժանը։

«Բայց բացարձակ չի նշանակում, որ դա պետք է հիմք դառնա նրա նկատմամբ նման վերաբերմունքի։ Դա նշանակում է, որ իշխող ուժն ունի հստակ քաղաքական նպատակ՝ ովքեր իրենց չեն ենթարկվում այնպես, ինչպես իրենք են պատկերացնում, կամ հլու-հնազանդ չեն, նրանք պետք է հեռանան։ Սա դարձել է իշխող կուսակցության գործունեության առանցքը, և նրանք առաջնորդվում են բացառապես այդ սկզբունքով։ Կարծես թե, ինչ-որ պահից Հայկ Մարությանը սկսել է չանել այն, ինչ ցանկացել ու ակնկալել է իշխող ուժը», – կարծիք հայտնեց պատգամավորը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ