23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2021

ԱԱԾ-ն ևս մեկ անբարոյականություն արեց. արգելք դրեց Նարեկ Մանթաշյանի տեսակցությունների վրա․ Կոչուբաև

Դուրս եկա քրեակատարողական հիմնարկից. ԱԱԾ-ն ևս մեկ անբարոյականություն արեց. արգելք դրեց Նարեկ Մանթաշյանի տեսակցությունների վրա, որպեսզի ամբողջությամբ մեկուսացնի իր ընտանիքից և ընկերներից: Այս մասին Facebook-ի իր էջում կեսգիշերին գրել է հասարակական գորիչ Նարեկ Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: Նա, մասնավորապես, նշել է. «Եվ սա այն դեպքում, երբ ես հայտնել էի, որ մի քանի օրից Նարեկ Մանթաշյանի […]

Մամիկոն Ասլանյանին պատանդ են վերցրել. «Հրապարակ»

«Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց, Քննչական կոմիտեն նրան մեղադրում է «հողերի նշանակությունը փոխելու» մեջ եւ կարծում է, որ այդ «սարսափելի» հանցանքի համար դեկտեմբերի 5-ին, քաղաքի բնակիչների մոտ կեսի կողմից ընտրված մարդը պետք է բանտում լինի: Մանավանդ` առաջիկա օրերին ավագանու նիստ է նախատեսված, եթե նա ազատության մեջ լինի, հնարավոր է կրկին քաղաքապետ ընտրվի, ինչն անչափ […]

Վախեցնելու փո՞րձ, թե՞ իսկական իմպիչմենթ․ «Հրապարակ»

«Նիկոլ Փաշինյան-Հայկ Մարության հակամարտության վերջին ռաունդից հետո, ինչպես տեղեկացրել ենք, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներսում շրջանառության մեջ է դրվել Մարությանին անվստահություն հայտնելու մի անստորագիր նախագիծ` տեքստ, որը պետք է ստորագրվի, ապա մտնի ավագանու նիստի օրակարգ։ Երեկ ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, թե ոմանք արդեն ստորագրել են, սակայն քաղաքապետարանի մեր աղբյուրները փոխանցում են, որ նախագծի ճակատագիրը դեռեւս […]

Բրյուսելյան հանդիպումների ֆոնին ինչի՞ մասին են հուշում թուրք-ադրբեջանական շեշտադրումները. «Փաստ»

Տարածաշրջանում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է պայթյունավտանգ մնալ։ Ադրբեջանը պարբերական ռեժիմով խախտում է հրադադարի ռեժիմը և հրաժարվում է հետ քաշել ՀՀ տարածքում գտնվող իր ռազմական ուժերը։ Ուընդհանրապես, թուրք-ադրբեջանական տանդեմից եկող մեսիջները վկայում են այն մասին, որ Անկարան ու Բաքուն պատրաստ են Հայաստանի դեմ նոր ռազմական կամպանիայի։ Դրա ապացույցն են նաև թուրք-ադրբեջանական պարբերական դարձած զորավարժությունները […]

Փաշինյանն ու Ալիևը կրկին հանդիպել են, այս անգամ Մակրոնի նախաձեռնությամբ

Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ավարտից հետո տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, հայտնում են կառավարությունից։ Այն կայացել է Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ։

Բերդի համայնքապետը գործարքի չի գնում. «Փաստ»

Ինչպես հայտնի է, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին մեղադրանք էր առաջադրվել և միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Դատարանը միջնորդությունը բավարարել էր: Այս գործի հետ կապված՝ «Փաստին» մի քանի ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորաբար, մեր տեղեկություններով, իշխանությունները Տավուշի նախկին մարզպետ, ներկայումս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի […]

Նիկոլը իրավապահների ձեռքերով անցնում է էժանագին տեռորի. «Փաստ»

«Փաստ» թերթն իր նախորդ համարում արդեն տեղեկացրել է, որ իշխանություններն ամեն ինչ անում են, բոլոր գործիքներն օգտագործում են՝ ազդելու ավագանիների անդամների ու համայնքապետի թեկնածուների վրա այն համայնքներում, որտեղ առավել հավանական է ոչ իշխանական ուժի թեկնածուի ընտրությունը։ Այդպիսի համայնքների թվում է նաև Թալինը, որն այս օրերին իշխանություններն իսկական «մարտադաշտի» են վերածել։ Նախ՝ հիշեցնենք, որ «Զարթոնք» ազգային […]

Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց. նրան 3 հոդվածով մեղադրանք է առաջադրվել

Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը Քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։ Նա ասաց, որ Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։

Նարեկ Մանթաշյանը 2 ամսով կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ դեկտեմբերի 15-ին, «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին 2 ամսով կալանավորելու մասին որոշում կայացրեց, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել 2020 թ․ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Կառավարության շենքում առանձնապես խոշոր չափերի կողոպուտ կատարելու հատկանիշներով։ Նա մեղադրանքը չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՆոյեմբերիՀունվարի