08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Վախեցնելու փո՞րձ, թե՞ իսկական իմպիչմենթ․ «Հրապարակ»

«Նիկոլ Փաշինյան-Հայկ Մարության հակամարտության վերջին ռաունդից հետո, ինչպես տեղեկացրել ենք, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներսում շրջանառության մեջ է դրվել Մարությանին անվստահություն հայտնելու մի անստորագիր նախագիծ` տեքստ, որը պետք է ստորագրվի, ապա մտնի ավագանու նիստի օրակարգ։ Երեկ ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, թե ոմանք արդեն ստորագրել են, սակայն քաղաքապետարանի մեր աղբյուրները փոխանցում են, որ նախագծի ճակատագիրը դեռեւս անորոշ է՝ օդում կախված, եթե ավագանու անդամների բավարար թվով ստորագրություններ հավաքված լինեին, կուղարկվեր նաեւ ընդդիմադիր խմբակցություններին, ինչը չի արվել։ Չնայած դրան, բոլորը սպասողական վիճակում են: 

Ակտիվ է հատկապես Հայկ Մարությանը, որն «աշխատանքներ է տանում» ավագանու անդամների հետ, համոզում, որ չգնան նման քայլի, մյուս կողմից՝ տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը նման նախագծով փորձում է ընդամենը Մարությանի վախը բռնել, ոչ թե իրականում իմպիչմենտ հայտնել:

Ըստ ամենայնի, Հայկ Մարությանից հերթական լծակները կխլեն, ինչպես ամիսներ առաջ խլել են վարչական շրջանների ղեկավարների նշանակումը, եւ այն իր ձեռքն է վերցրել Սուրեն Պապիկյանը։ Թե կոնկրետ որ լծակն այս անգամ կլինի` հայտնի չէ։

ՀԳ. Օրվա վերջում հայտնի դարձավ, որ նախագիծը ստորագրել է 40 հոգի, իսկ գործընթացն սկսելու համար անհրաժեշտ է 33 ստորագրություն»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ