05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մամիկոն Ասլանյանին պատանդ են վերցրել. «Հրապարակ»

«Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց, Քննչական կոմիտեն նրան մեղադրում է «հողերի նշանակությունը փոխելու» մեջ եւ կարծում է, որ այդ «սարսափելի» հանցանքի համար դեկտեմբերի 5-ին, քաղաքի բնակիչների մոտ կեսի կողմից ընտրված մարդը պետք է բանտում լինի:

Մանավանդ` առաջիկա օրերին ավագանու նիստ է նախատեսված, եթե նա ազատության մեջ լինի, հնարավոր է կրկին քաղաքապետ ընտրվի, ինչն անչափ չեն ուզում գործող իշխանությունները, որոնք ակնհայտորեն կորցրել են իրականության զգացողությունը:

Բայց գուցե պետք է շնորհակալություն հայտնենք իշխանություններին, նման մարդասիրության համար` կարող էին ուղղակի սպանել մարդուն, որ քաղաքապետ չընտրվի: Այս դեպքում ուղղակի պատանդ են վերցրել: Օրենքի ու օրինականության վրա խաչ քաշելով` առեւանգել են եւ պահում են կալանավայրում»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ