Հայրենիքի համար պայքար մղած Աշոտ Մինասյանին ու Առուշ Առուշանյանին հնարավորություն տալ տոները նշել ընտանիքի ջերմությամբ շրջապատված. Սյունյաց թեմը դիմել է դատաիրավական համակարգին
Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմը կոչով դիմել է ՀՀ դատաիրավական համակարգին։ «Հետպատերազմյան դժվարին իրավիճակի, դառը հարվածների և նեղությունների դիմագրավման ծանրագույն ժամանակահատվածում, երբ թվում է՝ ավելի քան երբևէ պետք է բռունցք դառնայինք և միասնաբար պայքարեինք՝ ազգային-հայրենական մեր կյանքի այս վճռորոշ շրջանին բաժին հասած դժվարությունները հաղթահարելու և մեր առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու համար, մենք ականատես ենք […]