21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 18, 2021

Կառավարությունը նախատեսում է 200 մլն դոլար ծախսել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու 45 կմ հատվածը վերականգնելու համար․ Մհեր Գրիգորյան

Հայաստանի կառավարությունը նախատեսում է վերականգնել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու 45 կմ հատվածը` ծախսելով մոտ 200 միլիոն դոլար, այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Ըստ փորձագետների նախնական գնահատականների` Հայաստանի տարածքով անցնող երկաթուղային գծերի հատվածների վերականգնման ինդիկատիվ արժեքը կկազմի մոտ 200 միլիոն դոլար: Ընդհանուր առմամբ երկաթուղային գծի երկարությունը Հայաստանի տարածքով կկազմի մոտ 45 կիլոմետր, իսկ […]

Սերժ Սարգսյանը վերընտրվեց «Հանրապետական» կուսակցության նախագահի պաշտոնում

«Հանրապետական» կուսակցության 17-րդ համագումարում ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը փակ-գաղտնի քվեարկությամբ վերընտրվեց կուսակցության նախագահի պաշտոնում: ՀՀԿ Գործադիր մարմինը ևս ընտրվեց փակ-գաղտնի քվեարկությամբ. ԳՄ-ն բաղկացած է 17 անդամից։   Տիգրան Աբրահամյան Արմեն Աշոտյան Կարինե Աճեմյան Կարեն Ավագյան Վահրամ Բաղդասարյան Մարգարիտ Եսայան Արտակ Զաքարյան Ռուբեն Թադևոսյան Մուշեղ Լալայան Դավիթ Հարությունյան Հայկ Մամիջանյան Տարոն Մարգարյան Գագիկ Մինասյան […]

Նման պահվածքը չի մնալու անարձագանք. թե ով ում մոտ ոտքի կկանգնի, գլխարկ կհանի ու ինչի դիմաց՝ լավ գիտեմ և վաղուց անցել եմ այդ փուլը, բայց հարգանքը այլընտրանք չի ունենալու. ԱԺ նախագահ

Երկու օր է՝ լուռ հետևում եմ, թե ինչպես են որոշ լրատվամիջոցներ և լրագրողներ զբաղված մի անիմաստ քննարկմամբ. թե բա՝ Ալեն Սիմոնյանը պատժել է լրագրողներին: Այժմ, երբ բոլորն արտահայտվեցին, իրավապաշտպաններն ասացին իրենց կարծիքը, մեկ-մեկ նաև «մասնագիտական» կարծիքը հայտնեցին, երբ մեկնաբանություններում բոլորն արտահայտվեցին և «Տեսեք, թե ինչ է արել Ալեն Սիմոնյանը» վերնագրով տեսանյութերը 100k + դիտում ստացան […]

«Զրո հանդուրժողականություն դավադիր խունտայի նկատմամբ, քանզի Հայաստանն ու Արցախը այս վիճակին հասցրածների և հայկական բանակը կազմալուծածների հետ մենք ոչ մի ճանապարհ չունենք անցնելու»․ Սերժ Սարգսյանի ամբողջական ելույթ

Հարգելի՛ գործընկերներ, Ողջունում եմ բոլորիդ Հայաստանի հանրապետական կուսակցության հերթական` 17-րդ համագումարում և մաղթում արդյունավետ աշխատանք: Մեր կուսակցության համար սա հերթական, բայց ոչ սովորական համագումար է, քանի որ մենք կարող ենք առանց չափազանցության ասել, որ այն տեղի է ունենում արտակարգ իրավիճակների պայմաններում, երբ մեր պետությունն ու ժողովուրդը առերեսվում են լրջագույն մարտահրավերների, և մեզ` հանրապետականներիս համար, որ […]

«Ինչ կարելի է անել իշխանափոխությունից հետո, որպեսզի Հայաստան լինի, Արցախ լինի, հայը լինի»․ Արմեն Աշոտյանը ներկայացրեց համագումարի բանաձևը

Դեկտեմբերի 18-ի կեսօրին մեկնարկած Հայաստանի Հանրապետական կուսակցության 17-րդ համագումարում   ծավալուն  և, կարելի է ասել,  ծրագրային ելույթով հանդես եկավ ՀՀ երրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արմեն Աշոտյանը ներկայացրեց համագումարի բանաձևի նախագիծը, որի համար  հիմք է հանդիսացել կուսակցության ղեկավարի հաշվետու զեկույցը և իրենց այն խորին համոզմունքը, որ Հանրապետականը ոչ միայն կուսակցություն […]

Սերժ Սարգսյանը մատնանշեց այս իրավիճակից դուրս գալու ելքը

ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ 17-րդ համագումարի իր ելույթում անդրադարձավ ոչ միայն ստեղծված իրավիճակին, այլև ներկայացրեց դրանից դուրս գալու իր քայլերը։ Նա նշեց, որ աղետալի պատերազմից ընդամենը ամիսներ հետո, Հայրենիքի համար այդ ծանր օրերին կապիտուլյանտ իշխանությունների կողմից պարտադրվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչի վերաբերյալ մի առիթով ինքն արդեն ասել էր, որ այդ ընտրություններն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՆոյեմբերիՀունվարի