22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ինչ կարելի է անել իշխանափոխությունից հետո, որպեսզի Հայաստան լինի, Արցախ լինի, հայը լինի»․ Արմեն Աշոտյանը ներկայացրեց համագումարի բանաձևը

Դեկտեմբերի 18-ի կեսօրին մեկնարկած Հայաստանի Հանրապետական կուսակցության 17-րդ համագումարում   ծավալուն  և, կարելի է ասել,  ծրագրային ելույթով հանդես եկավ ՀՀ երրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արմեն Աշոտյանը ներկայացրեց համագումարի բանաձևի նախագիծը, որի համար  հիմք է հանդիսացել կուսակցության ղեկավարի հաշվետու զեկույցը և իրենց այն խորին համոզմունքը, որ Հանրապետականը ոչ միայն կուսակցություն է, ոչ միայն կազմակերպություն է, այլև քաղաքական մտքի ֆաբրիկա: Կազմակերպություն, որն ունակ է արտադրել քաղաքական գաղափարներ, գնահատականներ և դրանք դարձնել Հայաստանի քաղաքական դաշտի մտավոր սեփականություն։

Down

«Այս բանաձևով մենք փորձել ենք գնահատականներ տալ վերջին 5 տարիներին և այդ տարիները բաժանել ենք  պայմանական 3 էտապների՝ 2016-2018, երբ մենք դեռ իշխանության էինք, 2018 թվականից մինչև պատերազմ և պատերազմից առ այսօր։

Մեծ էր գայթակղությունը ստեղծել հերթական փաստաթուղթը, որը ոչ մեկին պետք չէր, արձանագրել, դատապարտել, կոչ անել, հմտորեն շրջանցելով քաղաքական այնպիսի գնահատականներ, որոնք կպահանջեին ազնվություն, սակայն նախագահի հաշվետու զեկույցն ամբողջությամբ բորբոքված նյարդ էր մեր անցյալի, այսօրվա և վաղվա մասին, ուստի մեր բանաձևը հենց այդպիսին պետք է լինի։ Ինչպես ասաց պարոն Սարգսյանը՝ գուցե խոցելիության աստիճանի անկեղծ ենք, բայց անկեղծ ենք խոցելիության աստիճանի հենց այդ պահին, որովհետև հենց որ մեր կողմից բարձրաձայնված ճշմարտությունը դառնում է հանրային սեփականություն, այդ պահից մենք դառնում ենք ավելի ուժեղ։ Այս բանաձևում տրված գնահատականները մեր սխալների մասին են, մեր ձեռքբերումների մասին են, մեր անելիքների մասին են, այսօրվա մասին են, մենք զերծ ենք մնացել ռեզոլյուցիաներ գեներացնելու բյուրոկրատական ավանդույթներից և մեր հասարակությանը տվել ենք մանիֆեստ։ Այս բանաձևի նախագիծը ոչ թե լոկ հանրապետական փաստաթուղթ է, որ փոշիանալու է մեր դարակներում, այլ ակտիվ, կենդանի փաստաթուղթ, որը պետք է օգտագործվի մեր կողմից, մեր համակիրների կողմից՝ մեր ժողովրդին բացատրելու՝ անցյալը, ներկան և ապագան։

Նախագահի հաշվետու զեկույցի ավարտին հնչեցրած երեք 0-ների բանաձևն ավելի քան կենսունակ է և մրցունակ։ Հիշեցնեմ՝ 0 հուսահատություն, 0 հանդուրժողականություն դավաճանների հանդեպ և 0 ամբիցիա։ Դժվար է պատկերացնել հանրապետականներ առանց ամբիցիայի, բայց պատկերացրեք՝ ինչ ծանր վիճակում է մեր երկիրը, որ մենք ինքներս ասում ենք հենց այդ մասին՝ 0 ամբիցիա քաղաքական դաշտում, ունենալով գեթ 1 ցանկություն՝ իշխանափոխություն և իշխանափոխությունից հետո անելիքների ճանապարհային քարտեզ։ Վերջին դիտարկումս այն է, որ բանաձևը ոչ միայն գեղեցիկ շարադրված, քաղաքական լավ մտքերի խտանյութ է, այլ նաև պատասխանում է այն հարցին, որը մեր հայրենակիցները շատ հաճախ տալիս են մեզ՝ բա լավ, սրան որ քշեցինք, ի՞նչ եք անելու, ի՞նչ կարելի է անել, արդյո՞ք դեռ կարելի է ինչ-որ բան անել ու փրկել։ Անցյալ տարվա նոյեմբերի 9-ից սկսած մենք ասում ենք, որ այո, հնարավոր է և ամեն օր դեռ հնարավոր է, և այս բանաձևի մեջ ներգրավված ճանապարհային քարտեզի հիմնական ուղղություններն այդ հարցերի պատասխաններն են՝ ինչ կարելի է անել իշխանափոխությունից հետո, որպեսզի Հայաստան լինի, Արցախ լինի, հայը լինի»,- ասաց Արմեն Աշոտյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ