22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2021

Փակ հանդիպման ձևաչափը հայ ժողովրդին առնչվող հարցերի վերաբերյալ առհասարակ անընդունելի է․ հայտարարություն

ԱԺ «Հայաստան» և »Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Հաշվի առնելով տարածված տեղեկությունները՝ հայտնում ենք, որ Ալեն Սիմոնյանի կողմից ընդդիմադիր խմբակցություններին փոխանցվել է Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպում անցկացնելու առաջարկություն: Հիշեցնենք, որ դեռեւս 2020 թվականի հոկտեմբերին՝ պատերազմի օրերին, նման ձևաչափով հանդիպումներ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցել են, որոնք մինչ օրս մանիպուլացվում […]

Ուր է գնում Հայաստանը. պաշտոնյաների ուշագրավ հայտարարությունները. «ժողովուրդ»

Մինչ Հայաստանի քաղաքական շրջանակներն ու հասարակությունը զբաղված էին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացով, Հայաստանի պաշտոնյաների կողմից հնչում են հայտարարություններ, որոնք կարեւոր եւ որոշիչ են Հայաստանի համար: Նախ՝ Վրաստան այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Պարսից ծոց – Սեւ ծով միջազգային տրանսպորտային երթուղու գործարկման մասին: «Ուզում եմ ընդգծել, որ այստեղ կա երկու նախագիծ՝ […]

ՔՊ-ն հրաժարվո՞ւմ է Գարիկ Սարգսյանից. «Հրապարակ»

«Վեդիում, ինչպես հայտնի է, ՔՊ-ն ֆիասկո կրեց եւ ոչ մի նոր բան չմտածեց, քան նոր ընտրությունների գնալն է: Պարզվում է` մարզային իշխանությունները հակված են նոր թեկնածուով մասնակցել նոր ընտրություններին, որոնք, ըստ ամենայնի, կկայանան փետրվարին։ Նոր թեկնածուով հանդես գալու ակտիվ ջատագովներից է հատկապես Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը, որը Գարիկ Սարգսյանի հետ անհաշտ հարաբերությունների մեջ է։ Նա […]

Ընդդիմադիր խմբակցությունները մերժել են Նիկոլ Փաշինյանին. «ժողովուրդ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել է հանդիպում ունենալ: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիրներին հանդիպման ցանկությունն ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն է փոխանցել: Սիմոնյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ Փաշինյանն առաջարկել է հանդիպել ու քննարկել Արցախի բանակցային թեման: «Այո, հերթական անգամ եղել է նման առաջարկ, ինչն ընդդիմությունը մերժել է՝ […]

Քայլողների» կողմից քայքայվող հերթական «դաշտը»․ «Փաստ»

Երբ Արցախում ռազմական գործողությունների ակտիվ փուլն ավարտված է, դիվանագիտական և արտաքին քաղաքական գործիքների կիրառումը առաջնային պլան են մղվել։ Այս իրավիճակում Հայաստանի հետագա դերակատարությունը մեծապես կախված է այն հանգամանքից, թե ինչպիսի և ինչ ուղղություններով արտաքին քաղաքականություն կարող է վարել մեր պետությունը։ Անկարան և Բաքուն շատ լավ են հասկանում այս հանգամանքը, դրա համար էլ փորձում են օգտագործել […]

Տարածաշրջանային նախաձեռնողականության հարցում Հայաստանի անգործության արդյունքները․ «Փաստ»

Մինչ Հայաստանում քննարկվում է Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու հարցը, տարածաշրջանում նոր վերադասավորումներ են տեղի ունենում, որոնք ընդգրկում են նաև հնարավոր համագործակցության մեխանիզմների մշակումը։ Հատկապես պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ պատերազմից հետո ուժերի նոր հարաբերակցության պայմաններում Թուրքիայի դերակատարությունը էապես մեծացել է, բայց պանթուրքական ծրագրերի կենսագործման համար անհրաժեշտ են փոխգործակցության հարթակներ, որոնց միջոցով Անկարան հնարավորություն […]

Այդ ի՞նչ հեղափոխության մասին եք խոսում. «Փաստ»

Երեկ Նիկոլ Փաշինյանի հրահանգով ՔՊ-ն անվստահություն հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Ավագանու արտահերթ նիստում վերջինս բավականին սուր ելույթ ունեցավ՝ ըստ էության քարը քարին չթողնելով ՔՊ-ից, չնայած այնտեղ, հանուն արդարության, արդեն վաղուց «քար» էլ չկա: Սակայն սկսած իշխանավորների՝ իրենց կյանքը բարելավելու մասին հիշատակումից մինչև կոռուպցիոն ռիսկեր, մինչև լայքամեռություն ու Ֆեյսբուքով պետության կառավարում, փաստացի գրեթե նորություն չկար […]

Հակահիգիենիկ աղբի հեղինակները «քաղաքական շաբաթօրյակ» են կազմակերպել. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Ինչ-որ ուսապարկային սյուրռեալիզմ կա այն փաստի մեջ, որ տեղեկատվական, քաղաքական եւ քարոզչական ամենագարշահոտ ու հակահիգիենիկ աղբի հեղինակները «քաղաքական շաբաթօրյակ» են կազմակերպել։   Ոնց որ սիֆիլիսով հիվանդները սեռական առողջության դասընթաց նախաձեռնեն»։

Ալեն Սիմոնյանն ի՞նչ կապ ունի, եթե Հայաստանում ԱԺ նախագահը պետք է էշով ման չգա. Խաչատուր Սուքիասյանը՝ 200 հազար դոլարանոց մեքենայի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն արձագանքեց քննադատություններին՝ կապված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար գնված 200 հազար դոլարանոց մեքենայի հետ։ «Ես մի բան ասեմ, Ալեն Սիմոնյանն ի՞նչ կապ ունի, եթե Հայաստանում Ազգային ժողովի նախագահը պետք է էշով ման չգա։ ՀՀ ԱԺ ղեկավարության մասին է խոսքը գնում, իհարկե, պետք է ինչ-որ աստիճան որակով մեքենայով ման գա»,-Ազգային ժողովում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված