08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Փակ հանդիպման ձևաչափը հայ ժողովրդին առնչվող հարցերի վերաբերյալ առհասարակ անընդունելի է․ հայտարարություն

ԱԺ «Հայաստան» և »Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

Հաշվի առնելով տարածված տեղեկությունները՝ հայտնում ենք, որ Ալեն Սիմոնյանի կողմից ընդդիմադիր խմբակցություններին փոխանցվել է Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպում անցկացնելու առաջարկություն:

Հիշեցնենք, որ դեռեւս 2020 թվականի հոկտեմբերին՝ պատերազմի օրերին, նման ձևաչափով հանդիպումներ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցել են, որոնք մինչ օրս մանիպուլացվում և խեղաթյուրվում են հենց վերջինիս կողմից։

Այս ժամանակահատվածում, իշխանությունները քանիցս ապացուցել են, որ ժողովրդից գաղտնի իրականացնում են կասկածելի բանակցություններ, առաջ մղելով բացառապես սեփական ապազգային օրակարգը: Բանակցային ցանկացած գործընթաց ինքնին չի հանդիսանում պետական կամ ռազմական գաղտնիք:

Փակ հանդիպման ձևաչափը հայ ժողովրդին առնչվող հարցերի վերաբերյալ առհասարակ անընդունելի է, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ նման ձևաչափով հանդիպման վերաբերյալ նախկինում արդեն իսկ տարածվել է հայտարարություն: Ընդդիմադիր խմբակցությունները հայտնել են, որ հանդիպման կմասնակցեն բացառապես բաց, հավասար և ժողովրդի առջև հաշվետու պայմաններում, ինչը մերժվել է, հետևաբար վերահաստատում ենք փակ հանդիպումների՝ ոչ նպատակահարմար լինելու վերաբերյալ մեր դիրքորոշումը։

ԱԺ «Հայաստան» խմբակցություն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ