05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՔՊ-ն հրաժարվո՞ւմ է Գարիկ Սարգսյանից. «Հրապարակ»

«Վեդիում, ինչպես հայտնի է, ՔՊ-ն ֆիասկո կրեց եւ ոչ մի նոր բան չմտածեց, քան նոր ընտրությունների գնալն է: Պարզվում է` մարզային իշխանությունները հակված են նոր թեկնածուով մասնակցել նոր ընտրություններին, որոնք, ըստ ամենայնի, կկայանան փետրվարին։ Նոր թեկնածուով հանդես գալու ակտիվ ջատագովներից է հատկապես Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը, որը Գարիկ Սարգսյանի հետ անհաշտ հարաբերությունների մեջ է։ Նա առաջարկում է «Հանրապետություն» եւ ՔՊ կուսակցությունների դաշինք ձեւավորել, որը կգլխավորի իր սանիկ Մանվել Ղազարյանը՝ «Վեդի Ալկոյի» սեփականատերը։ Վերջինս դեկտեմբերի 5-ի ընտրություններին ֆինանսավորել է իր ընկեր Արամ Սարգսյանի կուսակցությանը:

Մյուս կողմից, երեկվա դրությամբ Վեդիի համայնքապետարանում խոսում էին, որ Գարիկ Սարգսյանը կնշանակվի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Իսկ մինչեւ նոր ընտրությունները, համայնքում անիշխանության վիճակ է: Նախկին համայնքների ղեկավարները, որոնց մի մասն ընդգրկված էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունում, եւ ընտրություններից հետո վերցրել են ավագանու մանդատները, անորոշության մեջ են։ Բանն այն է, որ դադարեցվել են այդ համայնքապետերի լիազորությունները, եւ որեւէ տեղեկանք, դիմում, գործարք հնարավոր չէ անել` մինչեւ կլինեն նոր ընտրություններ, եւ նոր ավագանին ներկայացուցիչներ կնշանակի»: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ