23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2021

Ո՛չ պաշտպանության նախարարը, ո՛չ ԳՇ պետը և առավել ևս՝ Փաշինյանը չգիտեն, թե որտեղից սկսեն և ուր շարժվեն․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Արդեն մեկ ամսից ավելի է Հայաստանը նոր պաշտպանության նախարար ունի՝ պատերազմի ավարտից հետո 4-րդ պաշտպանական գերատեսչության ղեկավարը։ Դավիթ Տոնոյանը կալանավորված է, Վաղարշակ Հարությունյանը դիվանագիտական աշխատանքի տեղափոխվելու հավակնություններ ունի, Արշակ Կարապետյանի մասին ոչինչ հայտնի չէ, իսկ գործող նախարարի գործունեության ու դրա առաջնահերթությունների մասին ոչ մեկ տեղյակ չէ։ Մեկ ամսից […]

Մարությանի երեք տարվա կոռուպցիոն գործերը բացահայտվում են. «Ժողովուրդ»

ՀՀ ԱԱԾ-ն «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում տեղի ունեցած չարաշահումների մասով քերական գործ է հարուցել: Վերոնշյալ հիմնարկի ղեկավարը, ըստ մամուլի հրապարակումների, քաղաքապետ Հայկ Մարությանի մտերիմ ընկերն է՝ Արմեն Գրիգորյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ մարմիններն ուսումնասիրել են հիմնարկի թույլ տված, կոռուպցիոն ռիսկեր ունեցող գործարքները կամ երեւույթները: ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել, օրինակ, այն տեղեկությունը, […]

Ինչ է ասվել ավագանու անդամներին. «Ժողովուրդ»

Երեւանի ավագանին այսօր քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծն է քննարկելու: Նախաձեռնողը ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն է: Իշխանությունը Մարությանին ցանկանում է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանով փոխարինել, քանի որ Մարությանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ «ընկել վատ շրջապատ»: Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին զուգահեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխամասային գրասենյակում հանդիպում […]

Նարեկ Գրիգորյանը «ատչյոտ» է պահանջել Հայկ Սարգսյանից. «Հրապարակ»

«Օրերս ՔՊ-ական պատգամավորներ Հայկ Սարգսյանի եւ Նարեկ Գրիգորյանի միջեւ «ռազբորկա» է տեղի ունեցել: Վերջինս «ատչյոտ» է պահանջել Սարգսյանից՝ Գավառի ՏԻՄ ընտրություններում իր կրած պարտության համար։ Կողմերի վեճն ավարտվել է քաշքշուկով։ Դեկտեմբերի 5-ին Գավառ խոշորացված համայնքում ՔՊ ցուցակը գլխավորում էր ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, ծովագյուղցի Նարեկ Գրիգորյանը, որը, ըստ մամուլի, ինքնավնասման պատճառով ազատվել է զինվորական ծառայությունից, երկար […]

Ազգային ժողովում պարգևավճարներ են տվել. «Հրապարակ»

«Չնայած դեռեւս հոկտեմբեր ամսին ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը պարգեւավճարների հարցով դիմել է Սահմանադրական դատարան, այդուհանդերձ, ԱԺ ղեկավարությունը շարունակում է պարգեւավճարներ բաշխել։ Երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական կարգադրությունն է ստորագրել, համաձայն որի՝ որոշել է․ «ԱԺ պատգամավորներին, ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածների»։ Ի դեպ, կարգադրության մեջ, սովորության համաձայն, հավելվածները […]

Տավուշում հերթական հանձնմանն են պատրաստվում․ «Հրապարակ»

Տավուշի մարզում իշխանություններն այլընտրանքային ճանապարհի կառուցման ուսումնասիրություններ են սկսել: Որոշ տեղեկություններով՝ անգամ աշխատանքներ են իրականացվում։ Խոսքը Ոսկեպարի հատվածում նոր ճանապարհի կառուցման մասին է։ Իսկ սա նշանակում է, որ Գորիս-Կապան մայրուղին թշնամուն հանձնելուց հետո հերթը հասնելու է Տավուշի սահմանամերձ հատվածները հանձնելուն։ Եվ որպեսզի Սյունիքի պատմությունը չկրկնվի՝ թշնամին գա մաքսակետ տեղադրի մեր ճանապարհներին, արգելելով մի գյուղից մյուսը […]

Հայրենիքի համար պայքար մղած Աշոտ Մինասյանին ու Առուշ Առուշանյանին հնարավորություն տալ տոները նշել ընտանիքի ջերմությամբ շրջապատված. Սյունյաց թեմը դիմել է դատաիրավական համակարգին

Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմը կոչով դիմել է ՀՀ դատաիրավական համակարգին։   «Հետպատերազմյան դժվարին իրավիճակի, դառը հարվածների և նեղությունների դիմագրավման ծանրագույն ժամանակահատվածում, երբ թվում է՝ ավելի քան երբևէ պետք է բռունցք դառնայինք և միասնաբար պայքարեինք՝ ազգային-հայրենական մեր կյանքի այս վճռորոշ շրջանին բաժին հասած դժվարությունները հաղթահարելու և մեր առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու համար, մենք ականատես ենք […]

Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվի «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»–ի նախագահ Թևան Պողոսյանը։ ԹԵՄԱ՝  անցնող քաղաքական տարին և սպասվող մարտահրավերները․ հայ գերիների վերադարձի խնդիրը․ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ զարգացումները։ 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված