22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչ է ասվել ավագանու անդամներին. «Ժողովուրդ»

Երեւանի ավագանին այսօր քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծն է քննարկելու: Նախաձեռնողը ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն է: Իշխանությունը Մարությանին ցանկանում է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանով փոխարինել, քանի որ Մարությանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ «ընկել վատ շրջապատ»:

Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին զուգահեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխամասային գրասենյակում հանդիպում էր ունեցել ավագանու «Իմ քայլը» խմբակցության հետ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դռնփակ հանդիպումը բավականին թեժ է անցել:

 

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ առաջին հարցն այն է եղել, թե ինչ մեխանիզմներ են անհրաժեշտ Մարությանին սահուն, անցնցում եղանակով «ցտեսություն ասելու» համար: Այնուհետ քննարկվել է Մարությանին փոխարինող գտնելու հարցը: Փաշինյանը հակված է եղել քաղաքապետի աթոռն ավագանու անդամ Արմեն Կոտոլյանին վստահել, ավագանու մյուս անդամները, սակայն, դեմ են արտահայտվել նրա թեկնածությանը: Չցանկանալով վիրավորել ու նեղացնել նրան՝ այնուամենայնիվ նշել են, որ Կոտոլյանը երիտասարդ է, իսկ այդ պաշտոնին ավելի փորձառու մեկն է պետք: Ի վերջո, Փաշինյանը զիջման է գնացել, ու իմքայլականներն առաջադրել են Սարգսյանին:

Ամենաթեժ քննարկումը ծավալվել է այն հարցի շուրջ, թե բոլոր նրանք, ովքեր կհամարձակվեն հակառակվել Մարությանի հեռացման պահանջին, պետք է վայր դնեն մանդատը, այլ ոչ թե դուրս գան խմբակցությունից:
Ավագանու՝ իշխանական թեւի ադամները միաբերան համաձայնել են, որ վարչապետ Փաշինյանը հետայսու պետք է առաջին ձեռքից իմանա՝ ինչ է կատարվում քաղաքապետարանում, այլ կերպ ասած՝ բոլորը պետք է հաշվետու լինեն Փաշինյանին, ամեն ինչի մասին զեկուցեն նրան:

Պայմանավորվել են այդպես, եւ այսօր վճռական օր է. քաղաքական ռեպրեսիաները Երեւանի քաղաքապետի նկատմամբ այսօր կոնկրետ դրսեւորում կունենան: Ավագանու անդամները պետք է փակ-գաղտնի ձեւաչափով դեմ քվեարկեն քաղաքապետ Հայկ Մարությանին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ